top of page

Կատու

Կատուն Ըստըծու յայլուխն ա իլալ: Մըն օր Աստուծ ասալ ա. «Ա´ կատու-յայլուխ, հի՞նչ ես օզում, վեր քըզ հետի ինի»: Կատուն ասալ ա. «Ես օզում եմ, վըեր տըներումը զիմ մարթ, խոխա, կնեկ կուտորվեն, մընան մըն թաք պառավ, քոս կընանեքը, վեր ունդուք ճաշ ուտելիս ես ուրանց փայն օտեմ, տեսնան վեչ»: Ըտա հետի էլ Աստոծ ըջըղվալ ա, կատվին դրախտան տուս ըրալ, քիցալ երգիրը, համ էլ ասալ, թա` աման երկենող թող կլխին տա, փիշտ անի:

Հիշ գիդամ, համ էլ ասում են, թա Աստուծ մըն-մըն կատվին տանում ա էլլա քեթը սուրփում:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Վարդանույշ Խանզադյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page