top of page
ԿԱՏՈՒ (Ա)
Ա.
Հիսուսը մի գյուղում մեծ մկներ է տեսնում, որոնք շատ վնաս էին տալիս բնակիչներին: Գյուղացիները խնդրում են նրան ազատել իրենց այդ չարիքից: Հիսուսը ծալծլելով թաշկինակը նետում է մկների վրա: Թաշկինակն իսկույն կատու է դառնում և խեղդում է բոլոր մկներին: Ասում են, թե կատուն Քրիստոսի թաշկինակն է, դրա համար էլ նրան չի կարելի սպանել:
1892
Ավանդազրույցներ
Ասացող՝
Գ. Միզոեվ
Գրառող՝
Ե. Մելիք-Շահնազարով
Վայր/ֆոնդ՝
Կապանի շրջանի Արծեվանիկ (Արծվանիկ) գյուղ
bottom of page