top of page

ԿԱՔԱՎԻ ԱՂԲՅՈՒՐ

Մի որսկան այստեղ կաքավի բուն է գտնում` ձագերը միջին: Սատանայի թելադրանքով նա քանդում է բունը և ոչնչացնում կաքավի ձագերին: Մայր կաքավը տեսնելով ավերված բունն ու ոչնչացված ձագերին, սկսում է սուգ ու լաց անել: Նրա արտասուքներից աղբյուր է գոյանում, ինքն էլ շատ չանցած անշնչանում է: Բարեխիղճ մարդիկ թաղում են կաքավին, քար գցում գերեզմանին, քարի տակից նով անցկացնում, որից սկսում է հոսել այս սառը աղբյուրը: Աղբյուրի անունն էլ մնում է Կաքավի աղբյուր:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Հովհաննես Մարտիրոսյան (Հովհաննես բիձա)

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջան, Խոտ գյուղ

bottom of page