top of page

ԿՆԵՎԱՆՔ

Կնեվանքի է մասին պատմում էին հետևյալը. նախրապան մանուկները արածեցնում էին եզների նախիրը և սկսեցին խաղալ: Կտրելով մի կնյուն` խաչ պատրաստեցին ու դրեցին մի քարի վրա և սկսեցին երկրպագել ու ասել. «Ինչ որ երեցն ասում ու կարդում է, այն թող քո նկատմամբ լինի. այս եզներից երեքը թող քեզ մատաղ լինեն»: Ինչ որ նրանք խաղի ընթացքում արտահայտեցին, Հոգի Աստվածն իջնելով նույնությամբ տնօրինեց: Եվ երբ երեկոյացավ, մանուկներն ուզեցին տուն գնալ: Թեև շատ ջանացին, բայց չկարողացան այն նվիրած մատաղացուները տեղից վեր հանել: Գնացին ու իմաց արեցին նրանց տերերին: Նրանք էլ գալով չկարողացան տեղներից շարժել: Մանուկներից պատճառը հարցրին, և նրանք խոստովանեցին ուղիղը: Այնուհետև քահանաներ կանչեցին ու խաչն օրհնել տվեցին: Եզները մորթեցին ու պատվեցին կնյունի տեղը: Այս մասին տեղեկացրին Սյունյաց իշխաններին, որոնք եկան տեսնելու: Հրամայեցին այնտեղ եկեղեցի շինել: Եվ այն հաստատեցին կրոնավորների տուն: Բայց եկեղեցու մեջ, կնյունի տեղում, մի փոքրիկ փոս թողեցին: Եվ դեռ անշեն ժամանակից այդ փոսից ձեթ էր բխում, իսկ դա այնքան էր, որ ուրիշ ձեթի կարիք չէր զգացվում, և եկեղեցու կանթեղները նրանով էին սնվում:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Ստեփանոս Օրբելյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն, էջ 281-282

bottom of page