top of page

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ (Գորիսի բարբառով)

Մինչևի մըհեկ էլ Օհան Ուրուտնեցու կերեզմանին տեղը գյուդող չկա: Ասում են, Ուրուտնեցին թաղված ա Սևնա Սիպտակ ծուվերին ղաթումը: Սևնա Սիպտակ ծովերն էլ մեծ են, ուրուրանա հեռու, հո՞ւ գիտա, թա ըշտեղ են:

Էտ էլ ընտրա հետի են ասում, վեր Օհան Ուրուտնեցին մռնիլից առաջ վասյաթ ա ըրալ, վեր ուրան կերեզմանումը մըն կուպրուն կարմիր կինի տինեն կըլխըտակին, մըն կուպրուն էլ սիպտակ կինի տինեն վընտերին տակին:

Թըհենց էլ ըրալ են, ըտա հետի էլ ասում են, թա Օհան Ուրուտնեցին հենա Սրնա Սիպտակ ծուվերին միջին թաղած: Ինքը ուզացալ չի, վեր ուրան կերեզմանին տեղը գիդան, վըխծալ ա, թա հայերը կկյան վըսկըռնին կիրիզմանան տուս օնեն:

1947

Ավանդազրույցներ

Ասացող՝

Միքայել Ղազարյանից

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջան, Հալիձոր գյուղ

bottom of page