top of page

ՄԱՐԱՆԴ

Մեր Հայոց աշխարհի ավերումից և սուրբ Վարդանանց պատերազմի ավարտից հետո պարսկական սուրը քսաներեք տարի չդադարեց արամյան սերունդը կոտորելուց, քանի որ Հազկերտից հետո թագավորեց անիծյալ արյունարբու Պերոզը` քսաներկու տարի, որը խստացրեց մեր Հայոց աշխարհի անողորմ կոտորումն ու գերումը, այրումն ու քանդումը:

Կեսգիշերին մի պարսիկ, որ զորքի դետքն էր, տեսավ երկինքը բացված և ուժեղ լույս սփռված սպանվածների վրա ու մի ոսկեղեն կառք խիստ բարձր` վրան նստած մի կին` թագավորական ծիրանի զգեստներով, հրեշտակների հսկայական զորախմբերով շրջապատված: Նա նայում էր կոտորոծին, ողբագին լալիս ու գգվում ընկածներին մեկ առ մեկ: Եվ այն պարսիկը զարհուրելով կամեցավ իմաց տալ իրենց զորքին, բայց ոտքերն ու լեզուն կապվեցին: Ապա մեկը սրբերի զորախմբերից մոտեցավ նրան, և նա հարցրեց` այս ո՞վ է: Իսկ հրեշտակն ասաց. «Դա երկնային թագավորի մայրն է` որ իջել է նահատակների ու իր որդու սիրելիների մոտ և ուզում է մեկ առ մեկ փառաբանել նրանց»: Այդ տեսարանը մնաց մինչև առավոտ ու աներևութացավ:

Իսկ երբ լույսը բացվեց, զորքը կամեցավ այդտեղից հեռանալ, այն մարդուն գտան թուլացած, ընկած: Նրան հարցրին պատճառը, բայց նա ուրիշ բան չէր կարողանում պատասխանել, միայն մատով ցույց էր տալիս ու լեզվով ասում. «Մայր անդ այ, մայր անդ այ», որի համար էլ մինչև այժմ այն տեղի անունը Մարանդ է կոչվում:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

ստեփանոս Օրբելյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն, Ստեփանոս Օրբելյան, էջ 107-108

bottom of page