ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Դադալունց պեռթը Տավիթ Բեգն ա շինալ: Շատ լավ պեռթ ա իլալ, տեղն էլ շատ պենդոտ, վեր աշխարք էլ ուրուր կյա, կարալ չէր էն պեռթին քար աներ: Տավիթ Բեգը նեղն ինգյած վախտը Հալուծորա պեռթը թողեր, կյար դադալունց պեռթումը կենար:
Հենա վեր Տավիթ Բեգը մեռնում ա, ուրան տեղակալը տառնում ա Մխիթար Սպարապետը, ամմա էս Տավիթ Բեգին վեչ խելքն ա ունենում, վեչ էլ քաջությունը: Զանգյազուրի մելիքները ցրվում են, Նախճավանի Միրզալի փաշան կյալիս ա Զանգյուզուրը վեր օնում, ինքն էլ Տըթևու վանքումն ա նստում:
Մըն տարի, տարուկես անց ա կենում, ամմա փաշան կարում չի Մխիթար ըՍպարապետին փըռնի: Վրջը հայտարարություն ա տամ, թա` հու վեր Մխիթար Սպարապետին կյուլոխը պիրի, ընդան համ քաշավը մըն վեսկի կտամ, համ էլ կնշանակեմ Խնձորեսկու մելիք:
Մխիթար ըՍպարապետին մըն անխիղճ, անկեռիք թիգնապահ ա ինում: Քիշերը ըսպարապետին քոն իլած վախտը խանչալը սուրմիշ ա անում, ըսպարապետին կյուլոխը կտրում, քիցում մըն միշոկի մեջ, տանում Տաթև, տամ Միրզալի փաշին, թա` փաշան ապրած կենա, Մխիթար ըՍպարապետին կյուլոխը պերալ եմ:
Փաշան ասում ա. – Հա´, պերալ ես, շատ լավ ես ըրալ, ապրես, վարձտ կստանաս:
Ետո կանչում ա տահիճին, թա` տարեք էս ավազակին կյուլոխը կտրեցեք, սա վեր ուրան հայ քրիստոնյա խազայինին կյուլոխը կտրալ ա, մերը կկտրի, լըհա կկտրի:
Տահիճնին տանում են էտ դավաճանիտ սպանում, լեշը Տըթևու քերծավը քյուցում տակը: Մխիթար ըՍպարապետին մարմինն էլ տանում են Խնձորեսկու անապատումը թաղում: Մեծ քար կա քիցած յիրան, քարին յիրան կիրած ա .
«Այս է տապան ի հանգստյա,
Իջեալ մարմնով ի գերեզմնյա,
Սա Մխիթար, մեծ անունվ,
Սորա ուներ իշխանություն:
Ով որ առնի ըզսա հիշման,
Արքայության լինի արժան…»
1946
Ավանդազրույցներ
Ասացող՝
Ավանես Թելունց
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղ