top of page
ՅԱՅՋԻ
Թշնամիների հարձակման ժամանակ Որոտանի ձորի բնակիչները ամրանում են Լծեն գյուղի ժայռերում: Երկար ամիսներ տևող պաշարման ընթացքում սպառվում է պաշարվածների աղը: Մի երիտասարդ որսորդ հանձն է առնում գնալ Շենհեր՝ աղի: Անտառի մեջ հանդիպում է Յայջիկ անունով կիսավայրենի մի աղջկա, որը տեսնելով որսորդին՝ փախչում է: Աղը Լծեն հասցնելուց հետո, որսորդը նորից գնում է Յայջիկի հետևից: Գտնելով նրան ամուսնանում է հետը և կիրճի խորքից բարձրանալով լեռան կատարը, տուն է հիմնում, ընտանիք կազմում: Ժամանակ անց, որսորդը նեղվելով թշնամիներից, գերդաստանով իջնում է ձորը, թաքնվում անմատչելի տեղերում և այնտեղ գյուղ հիմնում, որը անտառաբնակ աղջկա անունով կոչվում է Յայջի:
1960
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս
bottom of page