ՆՎԱԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԸ
Էն ժամանակեն, որ Սուղումուն իմաստունը քարոզալ ա թա` արդար կացե´ք, օրենքը նշանց ա տըվալ` թամուզ ուրաց վարուցանքը թողալ ըն, տըվալ տաղերեն, ճըքնըվըրոթուն ըրալ: Աստվածոթունը ելալ ա մտածալ, տեսալ, որ ընտի, որ ըդուք ըն տըվալ սըրերեն, աշխարքես մարդն իվիլնալու չի, խարաբեքը լըցվոլու չի: Հրամայալ ա` Հոբեթն ան Սոբեթը մըն զուռնան ա եր կալալ, մընն ալ նաղարան, տյուս ըն եկալ մըն պեցուր սարու կլոխ: Հոբեթը տասներկու նամղա ա փչալ, Սոբեթն ալ նաղարեն թխալ ա: էդ տասնըերկու նամղադ էդ ժամանակեդ ինսանեն տուր ա եկալ, Ըստըծանա ըլալ, թարգ ըն ըրալ ճըքնըվըրոթունը, եկալ աշխարհք: Էդ ժըմընակաց ա զուռնան տուր եկած ինսանեն, հիբ որ փչում ըն, ըշտեղ ալ որ ընի, օզում ա տյուս կյա թըմաշա:
1908
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, XVIII, № 2, էջ 107: