ՉԸՓԸՐԾԱԿԻ
Ղուշին թագավորը մըն հետ հոքմ ա ըրալ, թա` ղուշերեն որը որ շուտ կյա ուրան կոշտ հըսնե, չին ա տալու:
Ղըրըղուշը էս որ լսլ ա, հղե ա ընգալ:
Մըն չըփըրծակե, դե չըփրծակեն մըն կուզտի, անպետք ղուշ ա, նեստա ա կացալ ղըրըղուշին հաքվան, մտալ թևեն տակը:
Ղըբըղուշը որ տեղ ա հըսալ, վեր ա եկալ, որ մընխրեգ դինջանա, իրես-միրես լըվանա, քինի ղուշերեն թագավորեն առաջը: Ինքը-ինքն ալ միտք ըլալ անում, թա` ալ հո՞ւ կկարե ուրանանա շուտ տեղ հըսնե, արխային ըլալ: Համա էն, որ չըփըրծակեն տեղ հըսնելի բաշտան ղըրըղուշին հաքվան պուք ա եկալ, քեցալ թագավորեն ըռըշկին ոննը կացալ: Թագավորը ըտուր երկու չին ա տալիս, որ էն կուզտի տեղավը ըտի մեծ հընար ա նշանց տվալ:
Մհենգ չըփըրծակուն ճեխտ ըսերեն ալ սիպտակ նշան կա. էդ ղուշին թագավորեն տված երկու չինն ա:
1908
Ավանդազրույցներ
Ասացող՝
անահայտ
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, XVIII, № 2, 1908, էջ 106-107: