ՉՂՋԻԿԸ
Մըկան թագավորը հոքմ ա ըրալ ալակոչկոչեն, ասալ. «Ա´ հեյվան, տու որ մոկն ըս, պա ըշտե՞ղ ըս կեղված, խե՞ չիս թավջի տամ»: Ալակոչկոչը եր ա կալալ թևերը պեց ըրալ, թա` ես խե՞ ըմ թավջի տալիս քեզ, մահլում ես քեզ պըրտական ըմ, տեսնում չիս ըստուքեր, ես ղուշ ըմ, ես ըշտե՞ղու մոկն ըմ:
Մկան թագավորը պիրում ա կիրում ղուշին թագավորեն, թա` էս տեսակ մըն ղուշ կա, խե՞ տու ընդուռնա թավջի չիս ինք օնում, ըռընց թավջի պըճըխտըկերումը կեողուլակացած: Ղուշին թագավորը էս որ լսում ա, հոքմ ա անում, ալակոչկոչեն տանում ուրան կոշտը, թա ա ղուշ, թա` որ ղուշ ըս, մեր օրենքը խե՞ ըս կըրցնում, խե՞ չիս մեզ թավջի տալիս: Ալակոչկոչը կեռեքնին պեց ա անում, թա` ես մոկն ըմ, ես ըշտեղու ղուշ ըմ, ղուշին պա կեռեք կընի՞: Ղուշին թագավորը մնալիս ա մհաթալ, կըլխիվեր ելիլիս:
Էս թահրավը ալակոչկոչը ճոխտեն ալ խաբում ա, դյոչանը մհենգ ալ հարամ ընդի ջանը դինջ, մաղափ ապրում ա:
1908
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, XVIII, № 2, էջ 106: