top of page

ՍԵՎ ԼԻՃ ԿԱՄ ՂԱՐԱ-ԳՅՈԼ (Ա)

Ա.

Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ եկել, խմել է այս լճի (Ղարա-գյոլ) ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի: Աստծու հրամանով` սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացրել, հասցրել մինչև երկինք, ազատելով վիշապից: Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու. ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

հայրապետ Մաթևոսյան

Գրառող՝

Ս. Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս

bottom of page