top of page

ՍՈՂՈՄՈՆ ԻՄԱՍՏՈՒՆ

Սողումուն իմաստունը ինքը շատ մեծ իմաստում ըլալ, շատ ալ մեծ քարոզուղ: Քեցալ ա Փարավոն թագավորեն աղջիկն օզալ, ասալ ա` տալ չիմ,տու հու՞վ ըս, որ տամ, մըն բուդալա տղա ըս, տու կըկարիս որ ինձ նհետ կռեվ տաս, թա կարիս, աղչիգս կըտամ: Ասալ ա`ինձ օխտն օր մոհլաթ տոր, պատրաստոթուն տեսնամ, քեզ նհետ կռև տամ: Սողոմոն իմաստունը ետ ա տեռալ, քեցալ տափեն տակեն հինչ որ շոռ կիվող կոն` մչերմնը, մոկնը, պղուճ, ըտուց թագավորնուն հրամայալ, թա` Փարավոն թագավորեն ղոշունեն ամբարեն պիրիպասը հանց կքաշիք, որ ղատ չմնա: Ըտրանք դոչանը օխտն օր թմամիլը թագավորեն ըմբարումը հինչ որ այլեր, պիրիպաս ըլալ, քաշալ ըն տափեն տակը: Փարավոն թագավորեն երակացունեն քեցալ ըն տեսալ ըմբարումը ո´չ այլեր կան, ո´չ ցորեն, թամուզ պրծած ա: Օխտն օրը որ թըմամում ա, Սըղումուն իմաստունը հրամայում ա, թա` քու դոշունդ ալ եր կալ, եկ փլան դյուզը, որ իմ ղոշունս ալ ա կյալու ընտեղ: Փարավոն թագավորի ղուշունը կյալիս ա էն տյուզումը սանգյար տալիս, որ էգուց Սողումուն իմաստունեն ղոշունն ալ կյա: Ըրուգունը իրիթնակը մըրմուրեն Սուղումուն իմաստունը հրամայում ա ծովեն թոխպերեն կյալիս ըն երգինքին իրեսը փըռնում, հանց որ քամե չի խաղ անե, ետնա ալ հրամայում ա մոծակեն թագավորեն, մըն աման զըհար ալ տնում ընտեղ, մոծակեն օման կյալիս ըն դընդընգեն էն զըհարավը ճրում, քինում երա տալիս Փարավոն թագավորեն ղոշունեն: Դոչանը լյուս էնքան կծոտում ըն, որ լափ օռչում ըն, իրեսնեն տընդըռնում, աչքեն քըռանում, ալ զուրուր տեսնում չին, ընգնում ըն մինմինու կըտորում: Պրծնողը քինում ա թագավորեն կոշտը, թա` հանց հրաշակործութուն ա ըրալ, հանց փանդ եկալ, օյին հանալ, որ մուք մինմինու կըտորալ ըք, համա ուրուն ղոշունեն որ մընին քեթը ըրնալ չի: Ըտեղ Փարավոն թագավորը տեսնում ա, որ առանց ղոշունի հաղթալ ա, ամբարը կրալ, թողալ լյութ, ըռա ա կյալիս, թողթ կիրում, թա` ասե կյա աղջիկս տամ: Սուղումուն իմաստունը ախջիգն օզում ա, եր օնում, քինում: Էդ ախջիկն ալ կռապաշտ ա ինում: Կնգանը թողում ա տան, ինքը քինում երգիր քարոզելի: Կյալիս ա տեսնում, որ կնեգը շատ մալուր ա. «Խե՞ ըս մալուր, տյուզնը չիս, ծարավ չիս»: Ասում ա. «Տու քինում ըս աշխարհք շոռ կյալիս, ես մնալիս եմ ըստեղ մինակ, ինձ հետե մըն հանց օթախ շինի, որ թոռնը եշիմ ըրևա», թա` պա հինջա՞վ բըհամ կըկյա: Կնեգը եր ա օնում, թա` ղուշերը պիր հըվաքե, ընտրանց թեփուռներան չաթան շինի, օթախեն ղրավը քաշի, որ թոռնը եշիմ` ըրևա: Սուղումուն իմաստունը հրամայում ա, ղուշերը հըվաքվում ըն: Յափալաղը կյալիս չի, ղուշերեն թագավորը մարդ ա ղարկում պիրիլ տալիս: Կյալիս ա, թա` տու խե՞ ըս էսքան հեյվանու մեղք ընգնում. հինչ ա բոլ, ծովեն ղրաղեն ղամիշը, ոչխարեն ալ պուրթը: Պիրում ա ահետո ղամիշա չաթան շինիլ տալիս, պրթա ալ քեչա օբա շինում, քցում երան, թա` թոռնը օզում ըս, եշի` ըրևա: Քեչա-չաթանը էդ օրաց ա ադաթ ընգած:

Ալըհան քինում ա երգիր քարոզելի, կյամ ա տեսնում կնեգը տխուր:

Ասում ա. - Մհե՞նգ խե տխուր ըս:

Թա. - Հունց չի ընիմ տխուր, տու Աստված օնիս, պաշտում ըս, ես Աստված չոնիմ պաշտիմ:

Քինում ա մըն սանդուղ շինում, պիրում տընում պուճախումը, թա` էս ալ քու Աստվածը տեռնա, երգըպագոթուն տոր:

Մին ալ քինում մհալումը քարոզելի, կյալիս ա տեսնում կնեգը ալըհան տխուր, ասում ա. – Մհե՞նգ խե տխուր ըս, հեն ա, դու ալ Աստված օնիս:

Թա. – Դե իմ Աստվածս ասում ա` շատ ալ տու երգիրպագոթուն ըս տալիս, որ քու մարդդ երգիրպագոթուն չի տալիս, հինչու՞ ա պետք:

Սուղումուն իմաստունն ալ թա` ես Աստված օնիմ, ես օրիշ Աստծու երգրպագոթուն չիմ տալ:
Ելում ա տեսնում կնեգը դահի բեթահը տխրվալ ա, ասում ա. - Էն վախտը, որ քինիմ ծիս պիրիմ եր ընիմ, ղասիդ ղամչիս վեր եմ քցոլու, որ կռանամ եր օնիմ, գիտաց, որ քու կուռքեդ ըմ երգըրպագոթուն տալիս:

Քինում ա ծին քաշում, պիրում, իրեսը տիբի կուռքն անում, ղամչին վեր քցում, կռանում ա, որ եր օնե, ըտուռնավ հանց ա օզում ըլալ կնգանը խաթըր խոշ անե, բիրդան հոգավ-մարմնավ կորչում ա: Մհենգ էս սհաթս ալ Սուղումուն իմաստունեն տեղը մահլում չի, գիդացվալ չի` քամե ա տեռալ, հինչ ա տեռալ:

1910

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Սյունիք, Ազգագրական հանդես, Գիրք XIX, № 1, էջ 92-94:

bottom of page