ՎԱՐԹԵՐԸ ՊՈՒՔ ՉԻ ՏԱՔ
Լենկ-Թեմուրը ուրան զորքավը կյամա հըսնում պարսիկներին երգիրը: Զորք, հինչ զո՜րք, թիվ կա ըստղերին, թիվ չկա Լենկ-Թեմուրին զորքին: Պարսիկ մեծ բանաստեղծ Հաֆեզը աղ ու հացավ և հպատակության խնդրանքավ տյուս ա կյամ Լենկ-Թեմուրին առաջը:
Լենկ-Թեմուրը ասում ա . - Տու հուվ ե՞ս:
- Ես Հաֆիզն եմ:
- Ես հունց գիդա՞մ, վեր տò Հաֆիզն ես:
Հաֆիզն ասում ա. - Կանչի թոռանըս, հըլըհարցում ըրա, իմ կիրածնես անկյիր գյուդում ա, քըզետե կասե»:
Հաֆեզի թոռնիկը՝ շատ փոքրիկ ու սիրուն մի աղջնակ, կանգնում է և հուզմունքով սկսում արտասանել. «Վարթերը պուք չի տաք…»:
Լենկ Թեմուրը եշում ա, եշում, սերտը կըկըղում ա, ասում ա. - Լյավ Հաֆիզ, ես ծեր քըղաքեն վնաս չեմ տալ: Թ° ես էս ըշխարքես մեծ տերն ու տիրակալն եմ, տò էլ մեծ բանաստեղծն ես, Շիրազը քեզ եմ բաշխում:
2022
Ավանդազրույցներ
Ասացող՝
Մարտունիկ Գալստյան
Գրառող՝
Թամար Հայրապետյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Տեղ գյուղ