top of page
ՏԱԹԵՎ
Սրա կառուցումն ավարտելուց հետո, քարագործ Վարպետը, դիմելով ցածրում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում: Ստանալով տաշեղները` վարպետը համբուրում է դրանք և ասում. «Հոգին սուրբ տա թև»: Խոսքը բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում: Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ: Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում հանել վանքի փայտյա սկալաները: Ժամանակ անց, լսելով որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում վարպետի մոտ և խնդրում, որ նա գա և հանի վանքի սկալաները: Սակայն վարպետը չի վերադառնում, միայն հայտնում է հանելու եղանակը:
Վարպետի ասած խոսքից` «Հոգին սուրբ տա թև», վանքը կոչվում է Տաթև:
1969
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
անհայտ
Վայր/ֆոնդ՝
Ավանդապատումներ, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 230 (618):
bottom of page