top of page

ՏԱՎԻԹ ԲԵԳԻՆ ՆԱՂԼԸ

Մեհտի Ղուլի խանը Զանգազուրումը նստած խանություն ընիլիս ա ւնւմ: Մըն օր Իրանին ղոլան մը մոլլա յա կյամ, թա` «Մեհտի Ղուլի խանն ապրած կենա, ինձ մըն իրավունք տո, քինամ սաղ Ղարաբաղին, մըն էլ Զանգազուրին շիներքումը մեչիտնի շինեմ, եղցեքն էլ քանդեմ»: Խանը համ իրավունք ա տամ, համ էլ մըն իրեք ղաչաղ, թա` քինա:

Մոլլան ւնգյում ա շեներքը, վեր ուրան ասածն անի, աման տեղ էլ ասում ա. «Քրիստոսն Աստված չի, Աստոծը Փեյղամբարն ա»:

Ղըփանին Տավիթ Բեգը էս պանս լըսում ա, շատ ա ըջըղվում, ւրան քըռասուն դալուներին միչին մըն Թւլի Արզուման ա ւնւմ:

Ասում ա. – Արզումա´ն, յեր կաց քինա էն մոլլին ճարի պեր իմ կոխկս:

Տավիթ Բեգն էլ ուրան սալդաթնին ա ւնւմ, Արզումանը մըն քանի հոքի նըհետը յեր ա օնում, քյունում: Ըստեղ-ընդեղ, ւստւրանա, ւնդւրանա հըրցընիլավ, Ղըփանան դիբա Բրգւշաթ քինացող մըն ճընհապա կա, էն ճընհըպին յիրան էլ մըն Ցեխի ծոր անումավ դիք կա, էս դիքումս Թւլի Արզումանը մոլլին ճարում ա, էն ղըզըղներին կուտորում ա, մուլլին պւրում Տավիթ Բեգին կոխկը:

Տավիթ Բեգը, վեր պանին տըղըկանում ա, ասում ա. – Ա´ մոլլա, ըշխարքումս քանի՞ աստոծ կա:

Մոլլան ասում ա. – Թաք մընը` Փեղամբարը:

Տավիթ Բեգը խանչալը տուս ա օնում, թա` սաստ կտրի´, անհավա´տ, թաշնա փորտ յեր կածեմ, ըշխարքումս Քրիստոսն ա աստոծ, Քրիստոսն ա աստոծ: Ենդան էլ հրամայում ա մոլլին, թա իրեք հետ կրկնի` Քրիստոսն ա աստոծ:

Մոլլին ճարը կտրում ա, իրեք հետ ւրւր յիրա ասում ա. - Քրիստոսն ա աստոծ, Քրիստոսն ա աստոծ, Քրիստոսն ա աստոծ:

Ենդան էլ Տավիթ Բեգն ասում ա. «Մըհեկա տենը թըհենց կասես», համ էլ հրամայում ա, մոլլին ունջակին մընը կըտրում են, մըն թղտի մեջ փըթաթում, ծեռքը տամ, թատե ինա´, էլ էս ղոլերիս յուրովաս վեչ:

Մոլլան կյամ ա Մեհտի Ղուլի խանին նաղլն աում, թա` սըհենց, սըհենց:

Մեհտի Ղուլի խանը հըրցընում ա, թա` յանի տու քու պիրանովդ ըսեցիր Քրիստոսն աստոծ ա՞:

Մոլլան ասում ա. – Հա´, Մեհտի Ղուլի խան, իրեք հետ ըսեցի:

Մեհտի Ղուլի խանն ասում ա. – Չոռ ու ցավ ըրիր, բա տու հո՞ւնց էտ պանըտ ըսեցիր:

Մոլլան ասում ա. – Խանին կյուլոխն ապրի, վեր տու Քրիստոսին, լըհա ուրան էլ` Տավիթ Բեգին էլ կասիս, վոր աստոծ ա:

1946

Ավանդազրույցներ

Ասացող՝

Քոլունց Հայրապետից

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Տաթև գյուղ

bottom of page