ՏԻՐՈՏ ՔԱՀԱՆԱ
Շաղատի եկեղեցու վանական Տիրոտ քահանան, որը առաքինի վարքով և հրաշագործ հավատքով էր, խոսքի իշխանություն ուներ մարդկանց, կենդանիների ու տարերքների վրա և իրեն էր հպատակեցնում նաև չարին: Նրա մասին պատմում են հետևյալը. գետի մի կողմում մի ջրաղաց կար: Երանելի Տիրոտը, ջրառատ տեղերով, միշտ խաչակնքվելով, աներկյուղ անցնում էր գետը: Օրերից մի օր տեսավ ցանկալի ու գեղեցկատես մի ջահել էշ և իր մտքում ասաց. «Գնամ, այն իշով անցնեմ գետը»: Եվ նստեց էշն ու մտավ գետը: Գետի մեջ էշը նրան դառնալով փայլատակումով ցույց տվեց իր երկաթե ատամները և ասաց. «Դու իշի այսպիսի ատամներ տեսե՞լ ես»: Իսկ նա, պատյանից հանելով իր փոքրիկ դանակը, ցույց տվեց և ասաց. «Իսկ դու իշի այսպիսի մտրակ տեսե՞լ ես. ինձ անցկացրո´ւ գետը, եթե ոչ` կխփեմ, կվիրավորեմ քեզ»: Եվ սրբին անցկացնելով գետը` չար սատանան աներևութացավ:
1986
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Ստեփանոս Օրբելյան
Վայր/ֆոնդ՝
Սյունիքի պատմություն,էջ 92