top of page

ՔԱՀԱՆԱՅԻ ԱՌՈՒ ԿԱՄ ՔԵՇԻՇ ԱՐՂ

Տաթևի վանքը կառուցում է մի անվանի վարպետ: Մի կրոնավոր էլ որոշում է վանքի համար ջուր բերել: Նրանք գրազ են գալիս, թե ով ավելի շուտ կավարտի: Առուն փորելիս վարդապետը հանդիպում է մի հսկայական քարի, որն անհնար է լինում տեղից տեղ շարժել: Աղոթում է և քարը կտոր-կտոր է լինում: Տղան զարմանում է հոր չար աչքի վրա, և կրոնավորի մի աչքը կուրանում է: Շարունակում են աշխատանքը, բայց այս անգամ էլ կանգ են առնում մի մեծ վիհի առաջ: Ի՞նչ անել: Իսկ վարպետն արդեն հասնում է աշխատանքի ավարտին: Կրոնավորը որոշում է խաբել նրան: Վիհի հակառակ կողմից կախ է տալիս մի մեծ սպիտակ սավան, որը քամու տակ ծածանվում է ալիքաձև և հեռվից թափվող ջրի պատրանք է ստեղծում: Վարպետը դնում է գմբեթի վերջին քարը. վեր նայելով հանկարծ նկատում է հեռվում երևացող սպիտակ ալիքները և կարծում է, թե գրազը տանուլ է տվել: Իրեն ցած է նետում գմբեթից և ջարդ ու փշուր լինում: Վարպետին թաղում են վանքի մոտ: Մինչև այսօր էլ ցույց են տալիս նրա գերեզմանը: Խաբեբա կրոնավորի անունով վանքի առուն կոչվում է Քահանայի առու (Քեշիշ արղ):

անհայտ

Ավանդազրույցներ

Ասացող՝

անհայտ

Գրառող՝

Պ. Ոստրիկով

Վայր/ֆոնդ՝

Ավանդապատումներ, Արամ Ղանալանյան, Երևան, 1969, էջ 92 (243):

bottom of page