ՔՐԻՍՏՈՍ` ԴՈՒԼԳԱՐԻ ԱՇԱԿԵՐՏ
Նըրկարարեն կշտան Քրիստոս ահետս քինում ա դուլգարու մոտ, դուլգարեն մըն ժուկ ծառայում ա: Մըն հետ սրահ ըն ըրալ շինում: Ուստան ըրուգունը ժամու վախտ մըն կերան ա նշանց տալիս, երան խազում, թա` ըստեղան կտրե, ալ օրիշ պեն չիս անել: Քրիստոս գիդալավ ըստեն ասած տեղը թողում ա, կարճ կտրում, հանց անում, որ հըսնե, ոչ. դե ալլըհան ուրան ծեռքավն ա ընցնոլու: Ուստան ժըմըտեղան կյալիս ա տեսնում, որ ուրան ասած տեղան թողած ա, հանց կտրած, որ ալ ամալ կիվող չի: Կզնվում ա, թա` հիմա´ր, ես ըստեղաս ըմ ըլալ ասած, որ կտրալ ըս կըրճըցրա՞լ: Թա` դե ո´ւստա, հի՞նչ կան որ, կարուղըք ըրգընցնիք, մեր ձեռքեն չի՞, համ մըն խրեգ ծիք կտաք: Ուստան ծըծաղում ա, ուրան մաչին ասում` էս առնի հիմար ա, մահլըմ փադը ծիք տալավ կըրգընանա՞: Քրիստոս թա` ո´ւստա, տու ձեռքդ տեղադ երա հարե կերանեն, ես քաշիմ, ըրգընանա: Ուստան Քրիստոսեն հիմարու տեղ տինալավ, ձեռքերը երա ա հարում: Քրիստոս ծեռքը քցում ա, ծիք տալիս, ըրգընցնում, տանում ուրան տեղը ոննը անում: Որ պրծնում ա, աներևութ ա տեռնում: Ուստան մնալիս ա «ա~խ» քըշիլիս, թա` պա էն Քրիստոս ըլալ, ես ճընընչեցալ չիմ: Շատ ա փըշմանում, համադե հի՞նչ կարուղ ըլալ անե:
1910
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, Գիրք XIX, № 1, էջ 90-91