top of page

ՔՐԻՍՏՈՍ` ՆԵՐԿԱՐԱՐԻ ԱՇԱԿԵՐՏ

Քրիստոս քեցալ ա մըն ներկարարու ղունլուղ արալ: Մընհետ ըրուգունը, որ զանգը տվալ ըն, ուստան քեցալ ա ժամ, Քրիստոսեն ալ ասալ` թիլը լըվանա, թակե-թակե դոչկանը ուրան կյալը: Դոչանը ժըմըտեղիա կյալը, Քրիստոս լվանում ա, տանումնի տալիս կըրասեն մաչը, կըրըսխառնավ խառնում: Ուստան կյալիս ա, թա` պա հի՞նչ ըս ըրալ թիլը, թա`տարալ ըմ նի տվալ կըրասեն մաչը: Կըզնըվում ա, քինում կըրըսխառնին եր օնում, հետան ընգնում, քմական որ պահ ա տալիս, քինում ա վեղումը ղարխ ընում: Քրիստոս խաչակնքում ա, կըրըսխառնին կընանչում ա: Ուստան վա~շ-վա~շ ընելավ քինում ա, թա` թիլս խարաբ ա տեռալ: Որ կըրասան տյուս տա, տեսնում ա, որ թիլերը օման ալ ուրան օզածը ըռանգավը ներկված ըն` կյարմուրը ճոկ, տեղենը ճոկ, կանաչը ճոկ: Ուստան կլխու ա ընգնում, որ էն Քրիստոս ըլալ, թա` ես մեղայ Աստծու, էն Քրիստոս ըլալ, ես ճընընչեցալ չիմ: Մըն կըլխեն ա թխում, մըն ծընգանը, ալ ըշտե՞ղ, պենը պենան ընցած ա ընում. ալ Քրիստոս ա ետ տըռնալո՞ւ:

1910

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ազգագրական հանդես, Գիրք XIX, № 1, էջ 90

bottom of page