top of page

ՔՐԻՍՏՈՍԻ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց Աբգար թագավորը պիրալ ա ուրան ճոխտ աչքերը տյուս օնել տըվալ, թա որ տյուզ տիվան անե` հարուստն ան քյասիբը, բյագն ան ըռըհաթը ճոկե ոչ: Քրիստոս աշխարհք շոռ կյալիս վախտը թա` թա եկ քինիմ մըն փորձիմ հունց ա շար կտրում: Կյալիս ա մըն պըռավու ղոնաղ ընգնում: Քըշըհանը հղե ընգնելիս տեղը, էդ պըռավեն մըն վերթն ա ընում, խաչակնքում ա, կավը թողում ա, վազ տալիս ընգնում ճորուն տակը, հետան եր ա օնում, որ քինի: Պառավը հարչանք հա~յ-հա~յ ա անում, թա` իմ վերթն ա, ըշտեղ ես տանում: Քրիստոս եշում չի, թա` քու կվենն ա, եր կալ տար քցի կվեդ տակը, խե ա ճորուս հետան կյալիս: Ճոխտն ալ քինում ըն Աբգար թագավորեն կոշտը կենգատ: Պառավն ասում ա. «Տե´ր, մուք կենգատ օնիք: Էս մարթս եկալ ա իմ տանս ղոնաղ ընգալ, մհենգ իմ վերթս եր ա կալած քղած ուրան ճորուն տակը տանում, թա` իմ ճորունն ա»: Քրիստոս ասում ա. «Իմն ա, որ ընդրանը ընի, կըվեն տակեն կկենա, ճորուս ետան կյալ չի»: Թագավորը միտք ա անում, ալ խոսում չի: Քրիստոս ասում ա. «Մըն օրիշ պեն կան, ընդրա ըմ մետք անում, ծեզանից առաջ մըն կնգատավոր եկալ ա, ասալ` թա ծավեն ղրաղեն կյարի ըմ վարած, ծըկները տյուս ըն կյալիս օման քիշեր, օտում»: Քրիստոս թա` Պա ծունկը կյարի՞: Թագավորը թա` Պա ճորեն վե՞րթ: Քրիստոս խաչակնքում ա, վերթը մորը տակն ա ընգնում, ման ալ եր ա օնում, մըն ալ խաչակնքում ա, թագավորեն աչքերը սըղանում ըն, ինքն ալ անհայտանում ա: Աբգար թագավորը թա` երանի~ քեզ, ա´յ պառավ, էն Քրիստոս ըլսլ, տու տեսալ ըս, մըղափուն, որ ես հիմարոթուն եմ ըրալ աչքերս հանալ, ընտուր տեսությունան զրկվալ:

1910

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ազգագրական հանդես, Գիրք XIX, № 1, էջ 91

bottom of page