top of page

ՔՐԻՍՏՈՍ ՕՐՀՆՈՒՄ Է ԵՌՆՋԻ ԱՐՄԱՏԸ

Մայրան Աստվածածինը մըն հետ ըղանձատ ա օտում, Քրիստոս ալ հալում հեն ա ընում խտտեն. մարդ ալ, որ ըղանձատ օտե կաթնը շա~տ կըքացցրանա: Քրիստոս մտնում ա մորը գյուրգը ծեծ օտում, թա` Նանե´, էս հի՞նչ ըս ըլալ կերած, որ կաթնըդ էսչուքեն քաղցր ա: Էն ալ օզում չի դյուզ ասե, թա` դե եռնջա ըմ կերած: Քրիստոս թա` դե որ ըտի ա.

Թող մըն տարե վարին,

Օխտը տարե հարին:

Մարը փըշմանում ա, որ խաբալ ա, թա` եռնջա չիմ ըլալ կերած է~, ըղանձատ ըմ ըլալ կերած: Թա` ալ ընցած ա, հինչ ասալ ըմ, ասալ ըմ:

Ըտուր հետե ա, որ եռնջան մըն վարում ըս, օխտ տարե հարվում ա:

1910

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ազգագրական հանդես, Գիրք XIX, № 1, էջ 92

bottom of page