top of page

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼ

Բարդուղիմեոս առաքյալը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատականով և անցնելով Երասխ գետը` մտնում է Սիսականի սահմանները, սկսում քարոզել Որդվատ գյուղում, Արևիք գավառում, Բաղքում և Գողթնում: Ապա սուրբ առաքյալը կառուցում է եկեղեցի Գողթնի արևմտյան ծայրամասում, մի ժայռի վրա, իրենց կացարանի գրաված տեղում: Նրա անունը կոչեցին Տյառնընդառաջ և այնտեղ մեծամեծ հրաշքներ գործեցին: Քանի որ Որդվատ գյուղում վնասակար է ջուրը, որ ամեն տարի ոռոգում էր բոլոր բոլոր դաշտերն ու այգիները, աղոթեցին ու հանկարծակի խափանեցին այդ ջուրը, որի տեղը դեռ մինչև այսօր երևում է:

1986

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Ստեփանոս Օրբելյան

Վայր/ֆոնդ՝

Սյունիքի պատմություն, էջ 76-77

bottom of page