ԳԱՎԱԶԱՆ-ՍՅՈՒՆ
Ա.
Առաջները, աբեղային վարդապետական գավազան տալու ժամանակ, եպիսկոպոսը պատարագելուց հետո հանդիսավոր կերպով դուրս էր գալիս տաճարից և երեք անգամ խունկ ծխում այս գավազան-սյան առաջ: Եթե աբեղան արժանի էր վարդապետական գավազանի` գավազան-սյունը շարժվում էր, իսկ եթե ոչ` մնում էր անշարժ: Դրա համեմատ էլ վարվում էր եպիսկոպոսը:
Բ.
Լանկթամուրը կամենալով այս սյուն-գավազանը հիմնովին կործանլ` հրամայել է տասն զույգ գոմեշ լծել, և նրանց լծերից գութանի փոկով կապել սյուն-գավազանը: Երբ գոմեշները սկսել են քաշել` փոկը կտրվել է, բոլոր գոմեշները ձորն են թափվել, իսկ սյանը ոչ մի վնաս չի հասել: Այս «կաղ դևը» հրամայել է, որ վանքի մեջ էլ փայտ դարսեն, վառեն, որպեսզ վանքն էլ այրվի: Կրակը վառել են զանգակատան տակ, և ահա´ թե ինչու այդ օրից սկսած Տաթևի զանգակները այլ ևս լավ ձայ չեն հանում:
1898
Ավանդազրույցներ
Ասացող՝
-
Գրառող՝
Արքայիկ
Վայր/ֆոնդ՝
Կապան, Ազգագրական հանդես, Գիրք Գ, № 1, էջ 124: