top of page

ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ

Սիսիանում եղել են կռապաշտներ, որ շատ նեղություններ են տալիս եղել հայերին: Սրանք տակտակները ծակել, անց են կացրել հայերի վզները և երկու կողմից մի-մի մարդ նստելով` ման են եկել: Մի օր մի որբևայրի կին գնացել է ջրաղաց աղուն աղալու, երբ այդ կռապաշտներից մինը բռնել է նրան և կամեցել անպատվել: Սա ճողոպրել է նրա ձեռքից և փախել գանգատվել է Հովհան Որոտնեցուն: Սա իսկույն ձին հեծել, գնացել է պարսից Շամ շահից զորք խնդրել, որ այս անօրեններին կոտորի: Երբ զորքը ստացած վերադարձել է` գետն անցնելիս դիտել է, և որ զինվորի ստվերը երևացել է ջրի մեջ` նրան վերցրել է իր հետ, իսկ որինը չի երևացել` վերադարձրել է: Ապա սրանց միջոցով կոտորել և դուրս է քշել կռապաշտներին Սիսիանից: Նրանց մեծամեծերին էլ բռնել, ձգել է կաթսաների մեջ, եփել և թափել քարերի տակ: Հետո, երբ կամեցել է զորքը վերադարձնել` շահը նվիրել է նրան, ուստի և նա բնակեցրել է նրանց Սիսիանում: Ահա այս զորքերից են առաջացել Սիսիանի այժմյան պարսիկները:

1898

Ավանդազրույցներ

Ասացող՝

-

Գրառող՝

Արքայիկ

Վայր/ֆոնդ՝

Կապան, Ազգագրական հանդես, Գիրք Գ, № 1,էջ 125:

bottom of page