ՉՂՋԻԿԸ
Չղջիկը վըեր մեյդան ա կյալիս, հիշկա ղուշերը մնում են զարմացած:
Չարդն ասում ա. – Ղուշի նման չի, բայց թևեր ունի, - քյինում ա հրցնում, - հի՞նչ էակ ես, քույրի´կ:
- Ես քեզ նման ղուշ եմ: Օզում ես էս սհաթըս թռնեմ բիդա երգինքը:
Չղջիկը թռնում ա, մին ալ եր կյալիս ասում ա. – Հը´, ղո՞ւշ եմ, թ չէ:
- Հա´, տեսնում եմ, վըեր ղուշ ես, - հաստատում ա չարդը, - դե վըեր ղուշ ես, պիտի ղուշերին թաքավերին հարկ տաս:
- Ես վըեչ մի հարկ տալ չեմ:
- Էն վախտը պիտի արծիվի ջողաբը տաս, - ծիտն ասում ա, - արծիվին վըեր հարկ չտաս, քեզ ընդունիլ չի մեր ցեղումը:
Չղջիկը տեսնում ա, վըեր թհենց ա, ղուշերին անա հեռանում ա, քինում ա մկներին կոշտը:
Չղջիկն ասում ա. – Ես ծեր ախպերն եմ, ղուշ չեմ:
Մի մոկուն ասում ա. – Թա վըեր մոկուն ես, մեր քշտին կարք կա. պետք ա մեր ցեղապետին հարկ տաս:
- Ես վըեչ մի հարկ տալ չեմ:
- Էն վախտը մեր մեծին ջողաբը պիտի տաս:
- Ինձ մեծ ու կուճի չի հարկավեր. կքինամ ինձ հետի ազադ ապրեմ:
Չղջիկը թռնում ա քինում նումուտում պատին ծակը: Ցիրեկը վախենում ա վըեր տյուս կյա, հունց վըեր իրիքնակը մեր ա մտնում, տյւս ա կյալիս: Թհենց ալ չղջիկը երթվալ ա, վըեր յաշումը վըեչ մինին հարկ չտա:
անհայտ
Ավանդազրույցներ
Ասացող՝
անհայտ
Գրառող՝
Արամ մարգարյան
Վայր/ֆոնդ՝
ՀԱԻԲԱ, չմշակված ֆոնդ: