ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (5)
Այցելուն ռեստորանում տորթ պատվիրեց:
Մատուցողը թե. – Հո՞ւնց կըտրեմ՝ վե՞ց, թա տասնէրկու մասի:
- Ավելի լավ ա՝ վեց, տասնէրկու կուտուրը կարալ չեմ օտեմ:
***
Ուսուցչուհին գնում է աշակերտի տուն ու հանդիպում նրա պապին:
- Բա՜րև ձեզ, հայրիկ:
- Պարէ՜վ, Աստծու պարին, հո՞ւվ ես:
- Հայրիկ, թոռնիկիդ ուսուցչուհին եմ:
- Հի՞նչ ա պըտահալ, խե՜ր ինի:
- Արմենը լավ չի սովորում: Ա՜յ այսօր հարցրի՝ Արմե´ն, որ հինգ ընկույզ ունենաս, յոթը Աշոտը տա, երեքն էլ՝ Սերոբը, քանի՞սը կլինի, չիմացավ:
- Բո՜, բո, բո, այ ախճի, խե՞, թոռնըս փայ հըվաքող ա՞:
***
- Մամ, կովկիթը կըթվորն ա, չէ՞:
- Հա´, բալա ջան:
- Բա խե՞ հավկիթը տատիկ չի:
***
Մարկոս դային ուզում է ազատվել իր լղար, անպետք կովից ու մի օր ընկերոջ հետ կովը տանում է շուկա՝ վաճառելու:
Հասնելուն պես ընկերը կանչում է. – Ա՜յ լավ կով, օրը տասը կիլո կաթն ա տամ, աման տարի մտն չալպուտուրիկմվերթ ա ծընում, թա հինչ ապրանք ա՞, բա-բա-բա… առնողը շըհիլուվա….
Շշմած Մարկոս դային հարցնում է հարևանին. – Ա´րա, էդ հինչ վեր ըսեցիր, մեր կովի մասի՞ն էր…
- Հա´, - պատասխանում է ընկերը:
- Դե վեր թըհենց ա՝ ծախում չեմ:
***
Ծույլին տաում ոն թաղելու:
Պահեստապետը թե. – Ա՜յ ժողովուրթ, պահեստում բոլ սուխարի օնենք, պերեք տաք էդ անպանին, ապրի, մե՜ղք ա:
Ծույլը դագաղից, թե. – Էդ սուխարին բա հո՞ւվ ա թիրչիլու…
***
- Տըղաս հո՞ւնց ա սըվերում, - հարցնում է հայրը ուսուցչին:
- Հիշքան հիշում եմ մեր դպրոցական տարիներին, տըղատ լրիվ քեզ ա քաշալ:
- Քինամ տոն, էդ բութին ցույց եմ տալու:
***
- Տոտա, մի բաժակ հույթ տուր:
- Բալիկ ջան, հույթ չի, հյութ ա:
- Դե լավ է՜, տուվէլ քու միչում գույտ ըրիր:
***
- Սիմո´ն, պետիդ շա՞տ ես սիրում:
- Հա´, ես նրա խոնարհ կյառն եմ:
- Բա շտե՞ղ ա քեզ ըրըծըցնում:
***
Երիտասարդ տղան դիմում է առևտրական ձեռնարկության կադրերի բաժին՝ աշխատանքի ընդունվելու համար:
- Մեզ մոտ մինակ կանայք են ընթունվում. - պատասխանում են նրան:
- Ոչի´նչ, ե տեղեկանք կըպիրեմ:
***
- Աման հինչում անճաշակ ես, - ասաց ամուսինը:
- Քեզ ամուսին ընտրիլուց հետո ես էլ տըրանում համոզվեցի, - պատասխանեց կինը:
***
Ուսուցիչը հարցնում է աշակերտին. – Բենի´կ, Եվգենի Օնեգինը ո՞վ է գրել:
- Ապուն արև, ես չեմ կիրալ, - արդարանում է Բենիկը:
Ջղայնացած ուսուցիչը թե. – Վաղը ծնողիտ կբերես դպրոց:
Հաջորդ օրը Բենիկի մայրը գալիս է դասարան ու ամեն բան իմանալով՝ ուսուցչին ասում. – Դասատո´ւ ջան, երթվում եմ, մեր խոխան տըհենց հիմար պան չի անի:
Կրկին ջղայնանում է ուսուցիչն ու Բենիկին տանում ուսուցչանոց՝ դիրեկտորի մոտ:
Դիրեկտորը լսելով ուսուցչին՝ ասում է. – Ընկե´ր Հակոբյան, լավ հետաքրքրվեք, գուցե իսկապես տղա՞ն չի գրել…
Հաջորդ օրը ուսուցիչ Հակոբյանը մտնում է ժողկրթբաժնի վարիչի կաբինետը և պատմում այն ամենը, ինչ արդեն մենք գիտենք:
Բաժնի վարիչը թե. – Ընկե´ր Հակոբյան, երեխա է էլի՜, սխալվել գրել է, հո չե՞նք կախելու…
Համարյա գժված Հակոբյանը դուրս է գալիս գալիս փողոց ու ինքն իր հետ բարձր խոսելով, կռիվ տալով քայլերն ուղղում է իրենց տուն:
Այդ վիճակում նրան հանդիպում է մի ծանոթ միլիցիոներ ու լսելով ուսուցչի պատմածը, ասում է. – Ա՜յ տղա, Հակոբյան, տու մի գի՜դա հուվ ա կիրալ, ես տրան մի լավ հուպ տամ:
***
Գյուղացի Սարգիսը «Վոլգա» ավտոմեքենա գնեց:
Հարևանները, ընկերները հավաքվացին ու. – Սագիրս ջան, վոլգայիտ կենացը:
- Ռույլի, տորմուզների ու մատոռի կենացը:
- Գարաժի կենացը, գարաժի…
Խոսքի հերթը հասավ տանտիրոջն ու նա ասաց. – Հարգելի պարիկամնի, տուք խմեցիք իմ Վոլգայի կենացը, ես էլ խմում եմ ձեր բաղ ու բոստանի, ձեր կովերի ու վըչխրների, նրանց կաթն ու մածունի կենացը և իմ Վոլգայի անումից շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
***
Ուշ գիշերով երկու հարբած մարդ փողոցում կանգնած վիճում են:
Մեկը թե. – Ա´րա, ես քեզ ասում եմ ՝ն տիյերինը արևն ա, տու շաշի նման ասում ես լուսինն ա՞…
Այդ պահին մյուս ընկերը բռնում է մոտիկ անցնող մի անցորդի ձեռքից ու հարցնում. – Ա՜խպեր, լըսի, էն արևն ա՞, թա՞ լուսինը:
Վախեցած անցորդը քիչ խորհելուց հետո թե. – Տըղե´րք, կըներեք, ես էս քուչան չեմ:
***
Ամուսինը հանկարծակի վերդառնում է խոպանից և ծեծում իրենց տան դուռը: Կինը սիրեկանին մտցնում է օրորոցի մեջ, վերմակով ծածկում և կեղծավոր ու շողոքորթ խոսքերով ընդունում ամուսնուն:
Վերջինս թե. – Կընե՜կ, սոված եմ:
- Լա´վ, - ասում է կինը, - տու խուխին ըրորի, ես հաց սարքեմ:
Ամուսինը, որ բնականաբար կարոտած է լինում երեխային, վերմակի մի ծայրը բարձրացնում է ու...
- Ա´յ կնըեկ, էս մեր խոխան արդեն բեղեր ա՞ պահում:
Քաշված կինը մի բան ասած լինելու բնազդով, թե. – Ա´րա ի՞նչ գործ օնես, քեզ ասում են՝ ըրորի, ըրորի, էլի:
***
Ամեն անգամ, երբ ժողովուրդը գալիս է որ եկեղեցուց մեռելին տանի թաղելու, գյուղի տերտերը թե. – Աղո´թքը ըրած ա, տա´րեք:
Մի անգամ գյուղացիք ուզում են ստուգել տերտերին և իրենցից մեկին դնում են դագաղի մեջ ու երեկոյան տանում եկեղեցի: Երբ տերտերը անցնում է դագաղի կողքով, հանկարծ նկատում է, որ «մեռելը» շարժվում է: Գավազանը վերցնում, խփում, մարդուն իսկապես սպանում է:
Առավոտյան, երբ ժողովուրդը գալիս է եկեղեցի, դժգոհ տերտերը թե. – Ա՜յ տնաշեննի, թողում էլ չե՞ք մեռալը մինչև վերչ մեռնի:
***
Մի օր Ըկուփանց Մարկոսը մի բիտոն մեղր է տանում քաղաք՝ վաճառելու:
Հասնում է շուկա, տեղավորում, մի բաժակ մեղր է դնում առաչը ու կանչում. – Լավ մեղրը կըլխե՜ց, լավ մեղրը կըլխե՜ց...
Մոտենում է մի մարդ ու ասում. – Ինձ էրկու կիլո մեղր տուր:
Մարկոսը գթալը տանում է, որ մեղր հանի, տեսնում է՝ բիտոնը չկա:
- Բա՜, քու քըղըքատեր մեռալը շոն տառնա, ես լըհա ղըրի եմ կընչիլիս իլա՞լ, - դժգոհում է Մարկոսը:
***
Ընկերներով մի տեղ նստած զրուցում են:
Մեկը թե. – Տըղե՜րքհու վեր էս պահին զոնքոչի նկարը ցույց տա, լրիվին ռեստորան եմ տանում:
Եվ հանկարծ, լրիվ անսպասելի, տղաներից մեկը զոքանչի նկարը ծոցագրպանից հանում, դնում է սեղանին...
Հետո, երբ կերած-խմած ռեստորանից դուրս են գալիս, պարտվողը հաղթողին, թե. – Ա´յ տղա, ճի´շտն ասի, զանքոչիդ էդքան սուրում ե՞ս:
- Ա´րա, հի´նչ սիրիլ, պրոստը էրեգ թաղումն ա իլալ, նկարն էլ հալա հըսցրալ չեմ քիցեմ տոն:
***
Ամառային արձակուրդը վերջանալու վրա էր, բայց տասնամյա տղաս դեռ ոչ մի գիրք չէր կարդացել: Իմ հերթական կշտամբանքից հետո թափով մոտեցավ գրապահարանին ու վերցրեց… Աստվածաշունչը:
Կինս թե. – Վերևի´ց է սկսում:
***
Մի անբարոյական աղջկա բռնումեն, տանում միլիցիա:
Կենսագրական տվյալները լրացնելու ժամանակ հերթապահ միլիցիոները հարցնում է. – Որպես հի՞նչ եք ըշխադում:
- Էս ստոլբին տական եր են օնում, էն մընին տակին եր տունում, նաղան եր են օնում, մի օրիշ տեղ եր տունում:
- Պարզա, կիրեք մանտյոր:
***
Մի մառախլապատ օր հովիվ Մուշեղը կոլխոզի ոչխարի հոտը արածացնում էր սարում: քիչ անց նկատում է, որ հինգ-վեց գայլ հոտին մոտիկ, ատամները կափկափելով շրջում են, բայց ռիսկ չեն անում մետոնալ:
Մուշեղը թե. – Իզուր տեղը մունցի-մունցի չանեք, քինացեք նախագին անա մըն թողթ պիրեք, բոլուկին կեսը քիշեցեք, տարեք:
***
Խոզապահ Սաղաթելը գյուղից գնում է Մոսկվա՝ եղբոր մոտ:
- Ա´յ ախպեր, - ասում է, - բո´լ ա, հերի´ք ա էն գյուղում տընջվեցի, մի լավ գործ ճարի, մնամ ստեղ:
Եղբայրը մի քանի գործարան է տանում, աշխատանքներ առաջարկում, սակայն Սաղաթելի սրտով չեն լինում: Երեկոյան գնում են սիմֆոնիկ համերգ:
Երկար հետևելով դիրիժորի շարժումներին, Սաղաթելը թե. – Ա´յ ախպեր, է´ս գործարանը, է´ն գործարանը, բա էս հեշտ գործը աշկդ տեսնում չի՞:
***
Մեկի գլուխը կարասից դուրս չի գալիս: Կանչում են գյուղի դարբնին:
Վերջինս էլ մտածում ու. – Պիտի գլուխը կտրենք:
Կտրում են, բայց էլի դուրս չի գալիս: Դարբինն էլի մտածում է, մտածում ու գալիս վերջնական եզրահանգման. – Ճա´ր չըկա, պիտի կարասը կոտրենք:
2023
Զվարճապատումներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապան