top of page

ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ (8)

Երևանում Խաչի դային մտնում է խանութ, կոնֆետ գնում և մեկը հենց խանութում ուտում, կոնֆետի թուղթը գցում գետնին:

Խանութի հավաքարարը թե. – Մեծ մարդ ես, չես ամաչո՞ւմ, կոնֆետն ուտում ես, թուղթը գցում գետնին՞

- Ա´ խելունք, խե՞, թուղթն ուտիլու եմ, կամփեդը եր քիցե՞մ, - պատասխանում է Խաչին:

***

Կռվան Խաչոն մտնում է քաղաքային զբոսայգի, մոտենում մի մստարանի, որի վրա ազատ տեղ կար, և այն է՝ ուզում է նստել, նստարանին նստած մարդը թե.

- Զբա´ղված ա:

- Այ մարթ, սպասի նստեմ, վենդերըս ցավում են:

- Յա՜, անհասկացող ե՞ս, քեզ րըսեցի՝ մարթու հետի ա:

- Ա´րա, խե ես դանա՞ եմ:

***

Խոպանում Խաչոն նամակի է ստանում հարևանից, որը հայտնում է, թե նրա կինը սիրեկան ունի և գիշերներն էլ պահում է տանը: Խաչոն նամակ է գրում կնոջը, թե՝ եկա՝ կացնահար էմ անելու, իսկ հաջորդ օրը ճանապարհվում է տուն: Հասնում է գյուղ, մոտենում իրենց տան պատուհանին, և ամեն բան տեսնում իր աչքով: Հաջորդ պահին զայրացած վերցնում է կացինը, և այն է, ուզում է բացել դուռը, մեկ էլ իննքն իրեն թե. «Կարող ա՞ նամակս ստացալ չի»…

***

Խաչոն ոտքով գյուղից ոտքով գնում էր քաղաք:

Քիչ անց իրենց գյուղին պատկանող մի բեռնատար է կանգնում նրա մոտ ու ծանոթ վարորդն էլ թե. – Խա´չո դայի, եկ նստի, տանեմ:

- Չէ՜, - պատասխանում է Խաչոն, - ես շատ եմ վռազ, տու քինա:

***

Հարևանը Խաչոյից երազ է տեսնում: Առավոտը շուտ տնից ելնում է, մոտենում գյուղի զոոտեխնիկի հետ զրուցող Խաչոյին և սկսում պատմել երազը:

Զոոտեխնիկի հեռանալուց հետո ջղայնացած Խաչոն թե. – Մատաղ քինաս էն մարթին, թա չէ հենց ըստեղ քեզ շան օր կըքիցի, արա, տու ին հի՞նչն ես, վեր ինձանա արազ ես տեսնում:

***

Շրջկոմից զանգում են Սաղաթելյանին, որ շտապ բանվոր-ծառայողների ակտիվն ուղարկի Գորիս՝ հանդիպման:

- Լավ, ասում է նախագահը, - հե´նց հիմա ուղարկում եմ:

Որոշ ժամանակ անց նորից են զանգում:

Սաղաթելյանը վերցնում է լսափողը և հրահանգչին ձայնից ճանաչելով՝ ասում. – Ընկե´ր Պետրոսյան, ուղարկել եմ, հիմա ուր որ է կհասնեն:

- Չէ՜, ա´յ մարդ, - պատասխանում է հրահանգիչը, - զանգել եմ ասեմ, որ էլ պետք չի:

- Դե´ լավ, չեմ ուղարկի…

***

Հևասպառ հովիվը մտնում է նախագահի կաբինետը:

- Հընգե´ր Սաղաթելյան, գայլերը վըչխըրներին կերան…

Նախագահը իներցիայով, թե. – Ա´րա, հո՞ւր գայլեր ին…

***

Մի օր Սաղաթելյանը ծիծաղելի դրության մեջ է ընկնում, որին ականատես է լինում միայն վարսավիր Արշավիրը:

- Ա´րշո, - թախանձում է նախագահը, - նըհենց արա, վեր վեշ մընը գիդա վեչ:

- Աշկիս յիրան, նախագա ջան, - խոստանում է Արշոն:

Սակայն մի քանի օր անց գյուղում բոլորը իմանում են այդ մասին ու բարկացած Սաղաթելյանը մտնում է վարսավիրանոց:

- Ա´րա, ա´ աննամուս, խե՞ ես ասալ…

- Հինգեր նախագա, գյուդում չեմ հունց, պիրանաս պաց թողի…

- Արա, բա տղամարդ չե՞ս տու, հեսա դուզ քսան տարի ա քո մոր նհետ եմ, հո՞ւվ ա գյուդում…

***

Նախագահ Սաղաթելյանը կնոջը բացատրում է, որ եթե հեռախոսով զանգեն, թող նա գրական լեզվով խոսի և հոգնակի թվով:

Մի օր շրջկոմից զանգում են ու հարցնում. – Ալլո՞, ո՞վ է խոսում:

Կինը թե. – Մենք:

- Ովքե՞ր՝ մենք:

- Սաղաթելյանի կանայք…

***

Սաղաթելյանի կինը ամուսնուն շատ է թախանձում, որ մի անգամ էլ իրեն տանի կելոկտիվի կերուխումին: նախագահը մի կերպ համաձայնվում է:

Ընթրիքը սկսվելուց հետո կինը հարցերի տարափ է թափում ամուսնու գլխին, որ իմանա, թե ով է ում սիրեկանը կամ ով ում սիրուհին:

Երկար ու ձանձրալի հարցուփորձից հետո մեկ էլ թե. – Ա´յ մարթ, բա էն կարմիր շորավ աղջիկը հուվ ա՞…

- Ա´ կնեկ, մեղքըս հի՞նչ կյաղեմ, դե նա էլ իմն ա:

Ոգևորված կինը թե. – Ա´ տըրանց կիլոխը թաղեմ, ամենալավը մե´րն ա…

***

Ավտոբուս է բարձրանում մի գեղեցիկ աղջիկ:

Հիացած վարորդ էդիկը թե. – Ջե´յրան ա, ջե´յրան…

Աղջիկու ուղղում է նրան. – Ջեյրան չի, եղնիկ է:

- Է՜, քուր ջան, մին ա, անասունը անասուն ա մընում:

***

Սամսոնը մահանում է:

Հարևանի կինը, որ որի ամուսինն էլ էր մահացած, լացում, ասում է. – Սա´մսոն ջան, մարթիս կասես, լավ ենք, արխային մընա:

Սամսոնի կինն էլ թե. – Է՜, ա քյուր, Սամսոնըս բեհուշ ա, մանդը քող կապի, վեր մետը կյա:

***

Նախագահը դիմում է կթվորուհուն. – Ա´խճի, ուրուգյու կըկյաս կլուբ, ինտերվյու ա ինիլու:

- Նա´խագա ջան, ինտերվյուն հինչ ա՞…

- Գյուդում չեմ, բոլոր դեպքերում տակի շորերըդ էլ կփոխես:

***

Տաքսու վարորդը շրջկենտրոնից մի գեղեցիկ կնոջ գյուղ էր տանում: Ճանապարհին, չդիմանալով գայթակղությանը, գրկում ու համբուրում է նրան:

Երբ տեղ են հասնում, կինը թե. – Ա´խպեր, գիդացե վեչ, իմ հոր ղոլան ես պարիկամ, թա՞ իմ մոր…

***

Քարահունջեցի Ուբուն հարցնում են. – Ուբի, խե՞ չես փըսակվում:

- Իմ մար ասալ ա՝ տա քու պան չի…

***

Նորահարսը առաջին անգամ լվանում է կեսրայրի ոտքերը: Վերջինս ամեն մի ոտքին մի-մի 25 ռուբլիանոց է տալիս:

Ոգևորված հարսը թե. – Պապա, հինչքան լավ կիներ, վեր չորսվընդանի ինեիր:

***

Պատուհանից ամուսինը նկատում է, որ իր կինը մտավ իրենց շենքի մուտքից ներս: Սպասում է, սպասում և միայն կես ժամ հետո կինը հասնում է տուն:

- Ա´ կնեկ, կես ժամ ա, շտե՞ղ ես:

- Է՜, ասում իլ, ար մարդ: Պադէզդումը մըն շան տըղա առաջըս կըտրեց, թա՝ կամ մարմինդ, կամ մի երգ երգի…

- Հետո՞, հի՞նչ ըրիր, - անհամբեր հարցնում է ամուսինը:

- Դե սասըս քիցիլու չէի պադէզդը:

***

Մի հարս ամուսնանալուց երկու օր անց դիմում է կեսուրին. – Մամա, օզում եմ անջուկնիս ծակեմ, վեր վեսկի օղերը կախ տամ:

Կեսուրը թե. – Է՜, ա´յ ախճի, էն վեր ծեր տանը պիտի ընեիր, մեր տանն ես անում, իսկ հինչ վեր մեր տանը պիտի արվեր՝ ըրած պադրաստ ես եկալ:

***

Կրծքում ուռուցք ունենալու վախով մի կին դիմում է բժշկին: Տղամարդ բժիշկը երկար քննում ու շոշափում է կնոջ կուրծքը:

Կինը թե. – Բժիշկ, ախըր հալա ինգա է՜…

- Բա ե՞ս, - հոգոց է հանում բժիշկը:

***

Զառի անունով մի կնոջ հարցնում են, թե ինչու է հագուստը քաշքշած, անկանոն, կարերն էլ՝ քանդված:

- Է՜, - պատասխանում է նա, - սըհենց կինի էլի, մի գյուղ ա, մի Զառի…

***

Մեկի զոքանչը մահանում է:

Ընկերը թե. – Հինչի՞ց մեռավ:

- Թույն խըմեց:

- Բա աշկին տա՞կը խեյ ա կապտած:

- Օզում չէր խմի:

***

Ֆերմայի վարիչը մի օր բողոքում է հաշվապահին. – Ա´յ ախպեր, ախըր էս շան տըղա նախագան ինձ ղարկում ա սար, ինքը քյունում կնգանըս կողքը:

Հաշվապահն էլ թե. – Ա´յ տղա, հա´մութ ա, տըհենց պան չի ինի:

- Բո´, բո´, հալա ինձ ա համու՞թ, - սրտնեղում է վարիչը:

***

Գյուղի կենտրոնում, խանութի պատի տակ, մի քանի ծերունի նստած զրուցում էին: Քիչ անց նրանց կողքով սիրուն աղջիկներ են անցնում ու գրավում ծերունիների ուշադրությունը:

Նրանցից մեկը թե. – Ա´րշակ, հիշում ե՞ս, վեր ըխճըկոցը ենդան քյունում ինք:

- Հա´, - ասում է Արշակը, մի կերպ համոզում ինք, ժամադրում…

Տիգրանն էլ թե. – Արա բա վեր առաչին անգամ պաչում ինք, լավ էր, չէ՞…

Զրույցին խառնվում է Սիմոնն ու. – Տըղերք, մի պան էլ ինք անում, էն հի՞նչ էր…

***

Մարդ ու կին ճանապարհորդում էին գնացքով: Մի տեղ գնացքը թունել է մտնում ու երկար ժամանակ շարժվում մթության միջով:

Երբ թունելը վերջանում է և առատ լույսը կրկին ողողում է խցիկը, ամուսինը թե. – Ա´ կնեկ, վեր գիդի էսքան էրգան մթեն էր ինիլու, նիմ կըտի ծոցըդ:

- Խե՞, էն տու չի՞ր…

***

Զրուցում են երկու պառավ:

- Վու՜յ, մըհեկի հարսեր, - ասում է մեկը, - վեչ մեծ են ասում, վեչ սուս անիլ են գյուդում…

- Հա´, էլ ասում իլ, - դժգոհում է մյուսը, - մըն տարի իմ տեքըր քիշերը նի մըտավ տեղըս… ախճի, մըհեկվա հըրսերան վե՞րը սուս կաներ…

***

Մի քարահունջեցի ընտանիք բաժանվում էր: Հայրը տան եղած-չեղածը բաժանում էր երեք որդիների միջև: Տղաներն ու հարսները իրենց բաժինները առանձնացնում, դասավորում էին:

Մեկ էլ փոքր տղայի կինը թեքվում ու ամուսնու ականջին ասում է. – Սի´մոն ջան, ապուն ասի, թող ընձ քըզ նըհետ քիցի:

***

Ղազարը հոգնած տուն է մտնում, պարկը շալակից իջեցնում ու. – Կնի´կ, տանձ եմ բերել:

Դու մի ասա, ճամփին ընկերը պատահմամբ պարկերը փոխս էր գցել:

Կինը բացում է պարկի բերանն ու զարմացած թե. – Ա´յ մարդ, էս պերածըդ շլոր ա…

Անակնկալի եկած ղազարը ինքն էլ է ստուգում պարկն ու դիմում կնոջը. – կնի´կ, մի տես ես Ղազարն ե՞մ…:

***

Հինգ տղա ունեցող Թևոսը ավտոմեքենա է գնում ու տղաներն անընդհատ քշում են այն:

Մի օր մոտիկ հարևանը թե. – Ա´յ տղա, Թի´վես, խե՞ չես գարաժ սարքում, մաշինըդ ափսուզ չի՞:

Է՜, մաշինը կաղնու՞մ ա, վեր չափերը վերցնեմ:

***

Գևոն մտնում է ունիվերմագ ու վաճառողին թե. – Մի հատ վերմակ տուր:

- Չըկա:

- Վեր չըկա, հոր ե՞ք շենքի ճըկատին կիրալ ՈՒՆԻ ՎԵՐՄԱԿ…

***

Սիմոնը թե. – Տըղե´րք, իրեք տղա օնեմ, իրեքին անումն էլ շ-ավ ա սըկըսվում՝ Շարգիս, Շուրեն, Շլավիկ:

Անդոն թե. – Շա´ն տղա, ըռխիտ ըգյորա անում տիր էլի:

***

Սիմոնը հարցնում է. – Գևո, ծեր տանակը հու՞նց ես սըրում:

Տաչիլնին թոլ եմ անում, տանակը յիրան պահած՝ ենդան վազ

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Գոհար Մելիքյան

Վայր/ֆոնդ՝

Կապան

bottom of page