ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (1)
***
Անդոն մտնում է ռեստորանու մատուցողին հարցնում. – Ուտիլի հի՞նչ օնես:
- Խըրոված, խաշլամա, խընկալի, խաշիլ, խաշ...
- Արա, ըդ լրիվ խ-յավա սկսում...
- Խե՞, խըսյաթաս խա՞մ ես...
***
Անդոն մտտնում է բար ու բարմենին դիմելով՝ ասում. – Էրկու բաժակ 100-100 գրամ արաղ...
- Վեր մի բաժակում 200 գրամ լըցնեմ, չի ինի՞...
- Չէ´, հըբգերս քյացալ ա Ամերիկա, որոշալ ենք ամեն օր 100-100 գրամ ուրուր նըհետ խըմենք՝ ես՝ ստեղ, ինքը՝ նեղ:
Այսպես որոշ ժամանակ «ուրուր նըհետ» խմելուց հետո մի օր Անդոն սովորականի նման մտնում է բար:
- 100 գրամ արաղ լըցի:
- Խե՞ մի, - զարմանում է բարմենը:
- Ես թարգալ եմ, - տխուր պատասխանում է Անդոն:
***
Անդոն մտնում է խանութ ու դիմում վաճառողին. – Մըն կիլո մանդարի´ն տուր:
- Չըկա´, - պատասխանում է նա:
Այսպես երեք օր իրար ետևից նույն պահանջ ու պատասխանից հետո վաճառողը բարկացած, թե. – Եթե մըն էլ եկիր, հարուրանոց մեխ եմ թխելու ճըկատիտ:
Հաջորդ օրը անդոն նորից մտնում է խանութ. – Մըն կիլո հարուրանոց մե´խ տուր:
Անակնկալի եկած եկած վաճառողը թե. – Չըկա´...
- Դե վեր չըկա, մըն կիլո մանդարի´ն տուր:
***
Ընկերների շրջանում Անդոն լրջորեն պատմում է, որ «Հրազդան» ստադիոնը շահագործելուց հետո «Հանրապետականը» բերելու են Գորիս:
Զարմացած Կևին, թե. – Ա´նդո, բա հո՞ւնց են պիրիլու:
- Մինչև Ղափան՝ պոեզավ, Ղըփանան՝ տրայլերներավ:
- Արա´, բա ծակե՞րը հունց են ընցնկնիլու (նկատի ունենալով Ղափան-Գորիս ճանապարհի ժայռի միջով անցնող հատվածը):
***
Կևին հարցնում է գրախանութի վաճառողուհուն. – Քույրի´կ, գույնըզգույն մատիտնի օնե՞ք:
- Չէ´:
- Օրիշ գույն էլ չոնե՞ք…
***
Փոքրամարմին Կևին, որ Անդոյից հաճախ պարտք էր վերցնում, գալիս, նրա պատշգամբի տակից կանչում է. – Անդո՜, Անդո՜…
Բարկացած Անդոն դուրս է գալիս պատշգամբ:
Կևին տեսնելով նրա վիճակը, ակամա հարցնում է. – Անդոն տանն ա՞:
- Չէ´, - կոշտ շպրտում է Անդոն:
- Վեր կյա, կասես՝ Կևին եկու-քինաց:
***
Անդոյի ու Կևու կանայք միաժամանակ պիտի ծննդաբերեին:
Անդոն Կևուն ասում է. – Արա´, գյուդո´ւմ ես, վեր փղին անա փիղ կինի, մոկնան՝ մոկուն:
Ակնարկով, որ իրեն տղա կծնվի, մյուսին՝ աղջիկ, սակայն հակառակն է լինում, և մի անգամ ընկերների ներկայությամբ Կևին բաց չի թողնում առիթը.
- Հա՜, Անդո´, ճիշտ իր ասում՝ փղին անա փիղ, մոկնան՝ մոկուն...
***
Կևին Անդոյին հրավիրում է իր ընկերոջ տուն:
Նրանց լավ չեն ընդունում և Անդոն ասում է. – Քինանք իմ հանոր տոն, տես հունց պիտի ինի:
Գնում են: Անդոյի աներն ու զոքանչը իրարով են անցնում՝ էլ հավ մորթել, էլ ամենահամեղ բաները սեղանին դնել...
Զարմացած Կևին, թե. – Անդո´, էս հի՞շ պան ա, հե՞յ են սըհենց լավ ընթունում:
- Էրգան պատմություն ա, բայց լսի: Մինչև փըսակվիլըս վեր առաջին անգամ եկի ըստեղ, շոնը սկսեց վրաս հաչալ: Հընեցի, տեղին քարտ ցույց տըվի: Նըշընտրիքին էլի հաչաց, էլի´ տեղին քարտ ցույց տըվի: Էնա, փըսըկվիլուց հետո, վեր հարսին նըհետ եկինք հըներանց, էդ միրաթը հարձակվեց: Էլ տիմացա վեչ, պիստալետը հընեցի՝ գյուլլեցի:
Կևին, թե. – Արա´, էդքանը հի՞շ կապ օնի զոքանչիդ ա հանորըդ նըհետ:
- Է՜, Կևի, կապն է´ն ա, վեր ամեն մըն արդեն էրկու տեղին քարտ օնի...
***
Կևին ուզում է տասը կոպեկանոց բոիլկի գնել, բայց տալիս է յո կոպեկ:
Խանութպանը, թե. – Ա´յ տղա, էս քի´չ ա...
- Քիչ ա՝ մըն հետ կըծի, - իրեն չի կորցնում գնորդը:
***
Անդոն մտնում է խանութ՝ ծխախոտ գնելու, և տասը կոպեկանոցը մեկնում է վաճառողին. – Մի պաշկա «Ավրորա» տուր:
- Բա մնացած փո՞ղը...
- Մընացածին էլ սպիշկա տուր:
***
Անդոն շտապ-շտապ տուն է մտնում, ու. – Ինձ զանգող իլա՞լ ա, ա´ կնեկ:
- Հա´:
- Ակնո՞ցավ էր...
***
Անդոն ասում է. – Կևի´, էն օրը հո՞ւնց մընացիր սկուպոյ Արշակի տանը:
- Ստիպվա´ծ:
- Վերչը՞, հո՞ւնց ընթունեց...
- Ստիպվա´ծ...
***
Գիշերվա կեսին մի աղջիկ է զանգում:Անդոն վերցնում է լսափողը:
- Լըսի´, Անդո´, դու սպարսմեն ե՞ս:
- Չէ´, - զարմացած պատասխանում է Անդոն:
- Բա խե՞ մայկա-տըրուսիկավ ես ինձ նըհետ խոսում:
***
Անդոն ծածուկ մի հնգանոց է դնում Կևու գրպանը ու քիչ հետո, թե. – Կևի, քինա մի արաղ պեր՝ խմենք:
Փող չունեմ, - ասում է Կևին:
Անդոն ձեռքը տանում, նրա գրպանից հինգ ռուբլին հանում է ու. – Արա´, բա սա հի՞նչ ա...
- Տա՞... տա հեչ, գազին փողն ա, - անակնկալի եկած արդարանում է Կևին:
***
Կակազող Արմոն դիմում է Անդոյին. – Ախպե´ր, կա-կա-զող-նը-ների դ-դը-դըպրոցը շ-շը-շտե՞ղ ա:
Անդոն էլ թե. – Տընաշե´ն, հետ ա կարգին կըկազում ես, էլ դպրոցը հի՞նչ ես անում:
***
Կևին մտնում է բար ու ասում. – Քանի սկըսվալ չի, 100 գ. Արաղ լըցի:
Խմում է ու քիչ հետո էլի. – Քանի սկըսվալ չի, 100 գ. Էլ ածի:
Բարմենը թե. – Արա´, կարո:ղ ա փող չոնես:
- Սկսվեե՜եե.....ց...
2023
Զվարճապատումներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապան