ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (2)
Անդոն հանդիպում է Թիվես դայուն, ու. – Թի´վես դայի, պարի օր...
- Է՜, ա´ խոխա, պարի օրադ մըն պաժակ արաղ ա՞ տուս կյամ:
Անդոն հինգ ռուբլի է տալիս ու ասում. – Թի´վես դայի, քինա քըզ հետի մըն բոթուլ արաղ առ:
- Արա´, է՜, ինձ հարիֆի տեղ ես տիրա՞լ, բա քսան կապեկը՞...
***
Կևին Անդոենց տանը վերանորոգման աշխատանքներ էր անում: Երբ բազմոցը մի կողմ են քաշում, որ չխանգարի, հանկարծ մի կապ երեքանոց է ընկնում Կևու աչքին:
Թռնում, վերցնում է, թե. – Անդո´, կեսու ա...
***
Մի ծեր կին Կևուն հարցնում է. – Բա´լա ջան, էս ավտոբուսը հո՞ւնց ա քյունում:
- Փափուկ, - պատասխանում է Կևին:
***
Անդոն ու Կևին Դնեպրի ափին կանգնած հիանում էին գետով, արն այդ մասում հոսում էր համարյա աննկատ:
Անդոն թե. – Կևի, գի´դաս, կետը հո՞ւնց ա քյունում:
- Բիդա տուվեր...
***
Կինոցուցադրամն ժամանակ, մթության մեջ, ուշացած մեկը կամաց հարցնում է Կևուն. – Հինգե´ր ջան, վե՞ր կարգնա, չես ասի՞...
- Սովետական, - անտարբեր պատասխանում է Կևին:
***
Քեֆը լավ Անդոն հանդիպում է չափից դուրս տգեղ մի աղջկա ու ասում նրան. – Քույրի´կ ջան, խնթրում եմ չըփըսակվես:
- Խե՞, - զարմանում է աղջիկը:
- Վեր սորթըտ կտրվի:
***
Խմող Կևին տանը ոչ մի գործ չէր անում:
Մի օր կինը թե. – Ա´յ մարդ, գոնե էսօր էշը տար ճուր տուր:
Կևին էշը նստում, տանում է աղբյուրի մոտ ու ճիպոտով գլխին խփելով ասում. – Խմի´...
Էշը խմում կշտանում է ու գլուխը բարձրացնում:
Կևին նորից ճիպոտով խփում է ու ստիպում. – Խմի´...
Երբ էշը հրաժարվում է, կևին ինքն իրեն թե. «Արա´, ուրեմըն ես էս էշին անա էլ եմ է՞շ...»:
***
Սիրելի դերասան և նախագահության թեկնածու Սոս Սարգսյանը շրջում էր Սյունիքում:
Անդոն կատակով թե. – Սո´ս ջան, տու, վեր Համփոյի դերում Գիքոյին չըկըրացիր պահես, թաքավերի դերում ժողովուրթին հո՞ւնց ես պըհիլու:
***
Անդոն ծաղկավոր վերնաշապիկ է հագնում:
Ընկերը շնորհավորում է ու ասում. – Անդո´, վենդերըտ շուտ-շուտ կըտինես ճուրումը:
- Հինչի՞ հետի...
- Վեր ծաղիկնին թառամեն վեչ:
***
Տիգրան դային թե. – Տըղե´րք, Լենինն ասալ ա՝ օձը պունումն են սպանում:
- Ա՜յ Տիկրան, - ասում է Կևին, - ախըր ես Լենինի լրիվ հատորնին կըրթացալ եմ, տըհենց պան կիրած չի:
- Էդ մընը բանավոր ա ասալ...
***
Մոտիկ անցնող մի սիրուն աղջկա Անդոն հարցնում է. – Քույրի´կ ջան, շտե՞ղ ես քյունում:
- Քե՞զ ինչ, - կոպիտ պատասխանում է աղջիկը:
- Բա մի բուռ ազգ ենք մընացալ, ուրուր տեղ չըգիդա՞նք:
***
Գորիսում պարոտային ժամեր մտցնելու օրորին Անդոն գալիս է Պարետ անունով մի մարդու մոտ ու խնդրում. – Պարե´տ ջան, ինձ հետի մի պրո´պուսկ կիրի, էլի՜...
***
Անդոն Արշակին հարցնում է. – Արշա´կ, քանի՞ խոխա օնես:
- Տասնէրկու, - պատասխանում է վերջինս:
- Պա, տընաշե´ն, դե ասի քիշերնին քոն չես իլալ էլի...
***
Հայ-թուրքական սահմանի վրա հերթապահելու ժամանակ Անդոն նկատում է, որ ընկերոջ հրացանի փողի տրամագիծը 16մմ է, իսկ իր վերցրած գնդակները՝ 12մմ:
- Ա´րա, Գևո, - հարցնում է Անդոն, էդ պատրոնը հրացանին փըռնիլու ա՞:
- Է՜, շա´ն տըղի մարթ, թորքը շատ ա՜ գյուդում, փըռնում ա, թա չէ:
***
Կևին մետաղե չան էր պատրաստում: վերջին պատը դնելիս, որի վրա ընդամենը 10 սմ տրամագծով մի անցք կար միայն, մտնում է մեջը և սկսում ներսից զոդել:
Տանտերը թե. – Ա´րա, բա հո՞ւնց ես տուս կյալու...
- Քու գործըտ չի, - պատասխանում է Կևին, տու պերենոսկան պեր:
***
Բարձրահասակ Անդոն գնում է մի գյուղ: Տեղացի Թիվեսը ներկաների և Անդոյի համար լսելի ձայնով փորձում է ձեռ առնել վերջինիս:
- Տըցե´րք, էս մարթու կըլխան վեր կատուն եր ինգի՝ կըսատկի:
Անդոն էլ թե. – Ա´րա, վեր կըլխիդ մի խելքի հաշվիչ տինեն, երևի մըն հետ էլ ա շոռ չի կյալ:
***
Կևին մանկապարտեզից սխալմամբ ուրիշի երեխա է բերում տուն:
Կինն ասում է. – Ա´յ մարթ, էս մեր խոխան չի ախըր...
- Ոչի´նչ, թող մնա, մինա, էքուց տընիլուվ ենք:
***
Շոն-Թիվեսը ձիու սանձը բռնած տանում է ձին ջրելու:
Անդոն հարցնում է. – Էդ շանը շտե՞ղ ես տանում:
Թիվեսն էլ թե. – Շոն չի, ծի ա, տեսնո՞ւմ չես...
- Բայց քըզ նըհե՞տ հուվա...
***
Կևին ցերեկով դուրս է գալիս ռենտգենոլոգի մութ աշխատասենյակից ու ասում. – Բըժի´շկ, բարի քիշեր:
***
Անդոն թե. – Բըժի´շկ ջան, հի´վանդ եմ...
Կարող ա՞ խըմում ես, - քննախույզ հայացքով հարցնում է բժիշկը:
- Խե՞ չէ, լըցի...
***
Կևին Երևանում գնում է ֆուտբոլ նայելու: Հարցնում է, թե որն է Հովիվյանը, կողքին նստածը կատակով ցույց է տալիս մրցավարին:
Երբ վերադառնում է Գորիս, ընկերների շրջանում թե. – Հովիվյա´ն, հա´ Հովիվյան, է՞դ էր ձեր գովածը, ամբողջ խաղում մըն հետ էլ ա վենդը գընդակին նի չի եկու...
***
Հեռախոսով զանգում են Անդոենց տուն. – Ալլո՞, էդ բնակարանի՞ց է...
- Չէ´, բալկոնից, - չոր պատասխանում է Անդոն:
***
Անդոն մտնում է հացի խանութ.
- Հի՞նչ հաց օնես:
- Ամեն տեսակի, - պատասխանում է վաճառողը:
- Դե մի հատ պինջարավ հաց տուր...
***
Անդոն հարցնում է Կևուն. – Կևի´, հինգերըդ որպես հի՞նչ ա ըշխադում:
- Հե՜չ, - անտարբեր պատասխանում է Կևին, - շտեղ մի պինդ զամոկ ա ինում՝ ինքն ա պացում:
***
Մի օտարական հարցնում է Կևուն. – Կներե´ք, որտե՞ղ է Գորիսի հյուրանոցը:
- Ճելուն Աբոյի տանը կողքին, - բարյացակամ պատասխանում է Կևին:
***
Կևու կինը թե. – Ա´յ մարդ, բա սա պան ա՞, վեչ մի տարի օրացույց չես առնում:
Բարկացած Կևին գրախանութից տասը հատ օրացույց է բորում տալիս կնոջը. – Ե´ր կալ, էլ տասը տարի խուսցընես վեչ:
***
Լավ խմած Կևին ընկնում է ճամփեզրին գտնվող մեծ փոսի մեջ: Մի քանի անգամ փորձում է՝ չի կարողանում դուրս գալ ու ինքն իրեն ասում է. «Մըն հետ էլ փորցեմ, վեր չըկըրացի, քինալու եմ տոն»:
***
Անդոն մոռանում, վերարկուն թողնում է ընկերոջ տանը: Առավոտյան կնոջից վերարկու է պահանջում:
- Չըկա´, ա´յ մարդ, պե´րալ չես:
- Ա՜ շան կընեկ, մեր տանը կեսը տարալ են, տու տեղյակ չե՞ս...
***
- Ա´նդո, վեր մի միլյոն փող իներ, հի՞շ կընիր:
- Պարտքերս կըտայի:
- Բա մնացա՞ծը:
- Մնացածը հալա թող սպասեն:
***
Անդոն ցանկանում է այծ գնել: Տերը թե՝ քառսուն մանեթ:
- Ա´յ մարդ, վիրան հի՞շ կա, վեր քառսուն մանեթ...
- Տըհենց մի եշի, է՜, ճարպիկ ա, - շարունակում է իր ապրանքը գովել տերը:
***
- Կև՜ի, հիշքա՞ն նըստեցիր, - հարցնում է ընկերը:
- Վեց տարի՝ մի քյանդիրի հետի:
- Ա´րա, մի քյանդիրի հետի էդքան նստեցի՞ր...
- Դե՜... նեստան կով էր կապած:
***
Անդոն հանդիպում է կևուն ու ասում. – Էն օրը Երևանում քեզ տեսա: Մըն ըսեցի, մուտանամ, բարևեմ, մըն էլ ըսեցի՝ է՜, լավ է, տըրա հերն էլ անիծած...
***
Անդոն Կևուն բացատրում է, թե ինչ բան է լոգիկան:
- Կև´ի, այ օրինակ, տու ծուկունը սիրում ե՞ս:
- Հա´:
- Ուրեմըն ծուկուն փըռնիլն էլ կսիրես: Ա´յ, տա´յա լոգիկան:
Մի ուրիշ տեղ Կևին լոգիկայի էությունը փորձում է բացատրել մեկ ուրիշի:
- Լսի, տու ծուկունը սիրում ե՞ս:
- Չէ´:
Անակնկալի եկած Կևին թե. – Ուրեմն տու ... չե´ս հըսկանա:
***
Գիշերվա կեսին զանգում են: Քնաթաթախ Կևին վերցնում է լսափողը:
- Ծեզ փեդ պետք ա՞, - հարցնում են:
- Հինգե´ր, սխալ եք զանգալ:
Նորից են զանգում:
- Ծեզ փեդ պետք ա՞:
- Բա հո՜, ա´յ մարդ, կիլոխս մի տար...
2023
Զվարճապատումներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապան