top of page

ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (3)

- Բա հո՜, ա´յ մարդ, կիլոխս մի տար...

Երրորդ անգամ են զանգում:

- Ծեզ փեդ պետք ա՞:

- Պե´տք չի, ա´ զավզակ, թող քոն ինեք...

Առավոտյան Կևին արթնանում, տեսնում է իրենց դռանը դարսած վառելափայտը չկա:

***

Մի օր Անդոն թե. – Կև´ի, մաշինավըդ քըշըցրու ինձ քաղաք:

Երբ քաղաքի բարձրադիր մասից իջնում են ներքև, Կևին ասում է. – Ա´նդո, կատանկա ճարի, մի հատ էլ՝ գրուզավոյ, մաշինը բուքսիր քաշենք տոն:

- Խե, հի՞նչ ա իլալ, - զարմանում է վերջինս:

- Մաշինիս մատոռը հանած ա իլալ:

- Ա´րա, բա խե՞ չի վախտին ըսեցիր...

- Դե... խոսքըդ կուտրիլու չի:

***

Գորիսում «Հուսո աստղ» կինոնկարի նկարահանման օրերին Կևին մոտենում է Արմեն Ջիգարխանյանին ու հարցնում. – Ա´խպեր ջան, տու Մխիթար Սպարապետն ե՞ս:

- Չէ´, Արմեն Ջիգարխանյանն եմ:

- Բա Սպարապետը հոր ա՞...

- Դեռ Երևանից չի եկել:

***

Գյուղի նախագահը մի գյուղացու հարցնում է. – Արութուն, հո՞ւնց ես:

- Լա´վ եմ, - պատասխանում է գյուղացին, - բա տո՞ւ հունց ես:

- Է՜, միջակ եմ:

- Նախագա ջան, ինիլ չի՞ ի լավը յեր օնես, քու միջակըտ իզ տաս:

***

Երկու ընկեր, արդեն լավ խմած, բուֆետում նստած զրուցում են:

Մեկն ասում է. – Ախպե´ր, բո´լ ա, էլ կա´րում չեմ:

Մյուսն էլ թե. – Արա, խե՞ չես կարում, սա էլ ա՞ շտանգա, վեր պիրցըցնես վեչ:

- Հենա Թիվեսին տոնըաշկիս քյումա ա՜ կյամ:

- Ա՜, նան հե´րն անիծեմ, մըն հատ էլ խըմի, թող փոլ կյա:

***

Շրջանից ուղարկված միր հրահանգիչ կանգնած փայտե տակառի վրա ելույթ էր ունենում գյուղի փոքրիկ, բայց մարդաշատ հրապարակում: Հետզհետե ձանձնրացող ժողովուրդը ցրվում է, մնում է մի հոգի:

Դիմելով վերջինիս՝ հրահանգիչը թե. – Ա´խպեր, յուրովում ա մեջներին խելունքը տու վես....

- Ա´յ մարթ, զա´հլա մի տար, պըրծի, պոժկաս տանեմ:

***

Աներոջ տուն գնալուց առաջ տղայի հայրը թե. – Ա´րա, թիթեվ-միթեվ զուրուցնի չանես:

Աներոջ տանը, երբ խոսքի հերթը հասնում է իրեն, աներոջը հարցնում է. – Ծեզ տանկ օնե՞ք...

***

Աղբատար մեքենայի վարորդը նկատելով պատշգամբում կանգնած իր ծանոթի որդուն՝ կանչում է. – Բա´լիկ, մամուն հըրցըրու՝ զիբիլ օնե՞ք:

Երեխան ներս է մտնում տուն ու քիչ անց կրկին դուրս գալիս պատշգամբ:

- Հա´, օնեք, քիշի:

-

***

Դասատուն տեխնիկումի ընդունելության քննության ժամանակ ուզում է օգնած լինի իր ծանոթի որդուն ու հեշտ հարց է տալիս.

- Երկու անգամ երկու՞, - հետն էլ կամաց, - ասա՝ չորս...

- Չո´րս:

- Ապրես է՜, ապրե´ս, քյափուրիս տղան մաթեմատիկան օտում ա, օտում:

***

Մի որսորդ պատոմում է ընկերներին. – Մի օր քինացի, տեսնամ դաշտումը տասը-տըսնէրկու կաքեվ: Հրացանը քըշեցի, տուվի՝ իրեք հատ եր քիցեցի: Մուտանամ, տեսնամ, պը´յ, մըն խոզ էլ եմ սպանալ: Հ´ա, վե´րջը էդ իրեք կաքեվը խուրուվեցի, կերա, եկի տոն:

- Ա´րա, բա խո՞զը:

- Հ´ա խոզն էլ մըշկեցի, պերի...

***

Շոֆեր Արտոն բեռնատարը պանիր բարձած, ֆերմայի վարիչն էլ կողքին, սարից վերադառնում էր գյուղ:

Քիչ որ գալիս են, մի գյուղի մոտ մեքենայի շարժիչը հանգում է ու տխուր ասում. – Բա´, ռազգոնս կոտրեց (Արտոյի միտքը մի քիչ պանիր ծախելն էր):

Վարիչը թե. – Քինա, տես էդ գյուղում կա՞:

Արտոն գնում է գալիս, ու. – Կա´, բայց պանրով են տամ:

- Դե լա´վ, մընալու չենք ստող, հիշքան օզում են՝ տու, մինակ երկալ պեր:

***

Շրջկոմի քարտուղարը գյուղի նախագահին ասում է. – Նախագահ, էս որ գյուղացիք գողանում են, ինչո՞ւ չոս պատժում:

- Ընկե´ր քարտուղար, օգոստոս ամսվա արևը տիյերան ա վառում, քիստերն էլ վիզ են ծակում, տրանա ավել էլ հի՞շ պատիժ:

***

Մի կին մյուսին թե. – Ախչի, խե՞ ես ասում, վեր մեք քյասիբ ենք իլալ:

- Բա հի՞նչ ենք իլալ…

- Գյուղում հու խնոցի ա հարալ, թանը մեզ ա տուվալ, բոլ թան ա իլալ, խե՞ քյասիբ ենք իլալ:

***

Երթուղային տաքսու վարորդը կանգառից առաջ հարցնում է. – Ժողո´վուրթ, իջնող կա՞:

Ոչ ոք ձայն չի հանում և կանգառում մեքենան չի կանգնում:

Սակայն քիչ անց մի ծեր կին թե. – Ա´ բալա, հո´պ, ինձ հո՞ր ես տանում, պահի՝ եր կյամ:

- Տատի, - ասում է վարորդը, իջնելն էլ ա եր կյալ է՜…

***

Երեք կատակասեր տղա տաքսի են նստում ու նրանցից մեկը վարորդին ասում է. – Վարպե´տ, քշի Աֆրիկա:

Ոչ պակաս հումորով վարորդը նրանց դուրս է բերում Գորիսից, մեքենան կանգնեցնում ավազահանքի մոտ ու ասում. – Դե´, տղե´րք, սրանից հետո օղտերով պիտի քինաք…

***

Շքանշանակիր հովիվ Նապոն շրջկենտրոնում պիտի ելույթ ունենար ժողովրդի առջև: Մի հրահանգիչ տեքստը պատրաստում տալիս է Նապոյին, որն էլ, երբ խոսքը տալիս են իրեն, մոտենում է ամբիոնին ու սկսում կարդալ:

Կմկմալով երեք տող մի կերպ կարդալուց հետո թուղթը ծալում, դնում է գրպանն ու ասում. – Հարգե՜լի ժողովուրթ, թույլ տվեք մի էրկու խոսք էլ ես ասեմ:

***

Մի անգամ գյուղացիներից մեկը վնասատու բզեզների դեմ ճար գտնելու համար դիմում է իրենց գյուղի ագրոնոմին.

- Ա´գրոնոմ ջան, բա հո՞ւնց անենք, վեր էս բզեզնին կուտորվեն:

Հո՞ւնց պիտի անես, - պատասխանում է գյուղատնտեսը, - մըն-մըն էդ անտերներին փռնում ես, քյուցում քլորաֆոսի մեջ:

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Գոհար Մելիքյան

Վայր/ֆոնդ՝

Կապան

bottom of page