ԱՌՈՂՋԱՐԱՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ (4)
Գյուղի նախագահի ընդարձակ աշխատասենյակում ժողով էր տարբեր բնագավառների աշխատողների մասնակցությամբ:
Վերջում նախագահը թե. – Վըչխարի տղերքը մնան (նկատի ունենալով ոչխար պահող տղաներին), մնացածնին ա´զադ են:
***
- Հո՞ւ կասի առյուծի թերություննին:
- Արդեն ասալ են:
- Հո՞ւ:
- Հու վեր ասալ ա, էլ վեշ մի պան կա´րալ չի ասի:
***
Վալոդը մտնում է Գորիսի պետբանկ տուգանքի համար փող մուծելու և հարցնում է աշխատակցուհուն. – Ա´ղջիկ ջան, սիլլա տալի հետի փողը ստեղ են մուծո՞ւմ:
- Հա´: Քանի՞ մանեթի ես թըխալ:
- Դե իմ թըխածը 25 մանեթի ա իլալ, բայց 50 են տուգանալ:
***
Հայրը անտառում որդու հետ շրջելիս բացատրում է նրան. – Տըղա´ս, էս անտառի տեղը մի ժամանակ ծով ա իլալ:
- Ես էլ եմ տըհենց մտածում, որովհետև խուտերի միջին ծուկնի կանսերվնոց բանգեք են թափված աչ ու ծախ:
***
Երկու վարորդ իրենց պետերին Գորիսից տանում են Երևան և այնտեղ պատահաբար հանդիպում իրար:
Մեկը մյուսին հարցնում է. – Հո՞ր ես եկալ, խե´ր ինի:
- Եկալ եմ էրկու վագոն կեմբիկորմ ղարկեմ Կյորես, բա տո՞ւ:
Մյուսն էլ նրան չզիջելու համար ասում է. – Հե´չ, մի էրկու շենքի գծագիր սխալ ա, պերալ եմ փոխեմ:
***
Գերեզմանահատ Պատվականը մտնում է պատերազմի և աշխատանքի վետերանների համար հատկացված խաղասենյակն ու բարձրաձայն թե.
- Ա´ հիլիվիրնի, հի՞շ պանի եք, շա՞տ եմ պարապ-սարապ ման կյալու…
***
Ռացիայով թուրքի զինվորը հարցնում է հայ մարտիկին. – Լսի´ր, հույսներդ ինչի՞ վրա է, երբ մենք վագոններով ենք զենք ստանում, իսկ դու՝ էշով:
- Ո´չինչ, - պատասխանում է հայը, - դրա համար էլ դուք վագոններով եք դիակ տանում, մենք՝ էշով:
***
Դատավորը թե. – Մեղադրյա´լ, ո՞նց հնարավոր է 60 տ ցեմենտից 30 տ պակասի:
- Դե վեր լրիվ օտես, տակին իսկի բան չի մնա:
***
Ավտոմեքենայի վթարից վարորդի մոտ նստած պառավ կինը զոհվում է:
Դատի ժամանակ դատավորը հարցնում է վարորդին. – Ինչպե՞ս պատահեց, որ պառավը մահացավ:
- Հինգեր դադավեր, ճընըպի վե եր կըլա, էդ պառավը արդեն մեռած էր…
***
Երթուղային տաքսուց մի աղջիկ է իջնում ու ընկերուհուն ասում. – Տեղըտ քիցած ա:
Վարորդը թե. – մընում ա քոն ինիլը:
***
Մի ծեր կին հարցնում է քաղաքային զբոսայգու ճաշարանում ամեն օր քեֆ անող Սաքոյին. – Բա´լա, բա´լա, էս ավտոբուսը շտե՞ղ ա քյունում:
Սաքոն էլ թե. – Բուլվարի ճաշարանը:
***
Երվանդը զանգում է ընկերոջը. – Ալլո՜, էդ 45-26-ն է:
- Չէ՜:
- Բա հո՞ր ես եր կալալ:
***
Գարաժի վարորդները վիճում են իրար հետ, թե ով քանի անգամ է գնացել Գորիս-Ղափան երթուղով: Մեկն ասում է՝ այսքան, մյուսը, թե՝ ասքան…
Կևին ասում է. – Տըղե´րք, գյուդում չեմ հիշքան եմ քյացել, բայց էդ ճընըպի վիրա հիշքան փոս կա, տանգրատիս տեղերն ա:
***
Սրամիտ, ճարտար լեզու ունեցող խնձորեսկցի Երվանդին, որն իր լեզվի շնորհիվ ամեն մի դժվար վիճակից կարողանում էր դուրս գալ, մի անգամ դիմում է նրա ընկեր Սիմոնը.
- Ե՜´վանդ, լուզուտ մըն քանի օրով իզ տուր էլի:
- Կըտա՜մ, Սիմոն, - պատասխանում է Երվանդը, բայց վախում եմ քեզ բիդա դժոխք տանի:
***
Միլբաժնին լավ շուն էր հարկավոր: եվ մի օր սերժանտ Սուրենը հետը մի շուն է բերում ու տանում պետի մետ:
- Ընկե՜ր, Ադամյան, հո՞ւնց շոն ա:
Պետին շունը դուր չ գալիս, ջղայնացած թե. – Մի ուտ երկուսով դուր կորեք…
***
Դատավորը երկար ժամանակ լսելով հանցագործ Արշոյի սուտ ցուցմունքները, ընդհատում է նրան ու ասում. – Ա´րշո, մի էն բաժակը ջրով լըցի:
Արշոն լըցնում է ու մեկնում նրան:
- Էս բաժակը քանի՞ գրամանոց է, - հարցնում է դատավորը:
- 200:
- Ա´րա, բա խե՞ ես ասում մի լիտր ա:
***
Ավտոտեսուչը կանգնեցնում է մեքենան ու վարորդից պահանջում փաստաթղթերը:
Հետո նկատելով նրա փայլող աչքերը, հարցնում է. – Ա´րա, կարող ա՞խըմած ես:
- Հա´, - պատասխանում է վարորդը:
Տեսուչը մեկ էլ նայում փաստաթղթերը ու ձեռքը թափ տալով ասում է. – Լա´վ, էս անգամ նե´րում եմ, քըշի:
Երկրորդ կետում մի ուրիշ ավտոտեսուչ կրկին կանգնեցնում է նույն մեքենան ու վարորդի աչքերի փայլը նկատելով՝ հարցնում. – Խմած ե՞ս:
- Հա´, - պատասխանում է վարորդը:
Տեսուչը երկար-երկար ստուգում է փաստաթղթերը, մոտենում հեռախոսին ու զանգում առաջին կետի իր կոլեգային:
- Լսի´, հայերեն մեծատառ ջ-ն հո՞ւնց ա կիրվում:
- Տընաշե´ն, վեր գիդի, ակտը ես կըկիրի էլի:
***
Շուշիկի ամուսինը հարբած տուն է գալիս: Հասնում է շան բնի մոտ, էլ չի կարողանում բարձրանալ, պառկում է հենց այդտեղ ու քնում: կեսգիշերին շունը մոտենում է տիրոջը, դունչը դնում նրա դեմքին:
Ամուսինը ձեռքը գցում է շան վզովը. – Շուշիկ ջա՞ն, շուբա՞վ ես պըրանալ…
***
Մի աղքատ տարեց կին ամեն օր եկեղեցու դռանը կանգնում և ձեռքերը վեր պարզած Աստծո ողորմությունն է խնդրում:
- Տե՜ր Աստուծ, գոնե հարյուր մանեթ ղարկի, մեղք եմ:
Մի բարեհոգի միլիցիոներ, որ մշտապես ականատես է լինում պառավի խնդրանքներին, որոշում է փող տալ նրան:
- Տատի´, էս հիսուն մանեթը Աստուծ ա ղարկալ, եր կալ:
Կինը մտնում է եկեղեցի ու դիմում Աստծուն. – Շա՜տ շնորհակալ եմ, Աստուծ ջան, բայց սրանից հետո էլ միլիցայավ փող չղարկես, շան տղան կեսը եր ա օնում:
***
Մի գարաժի կիսագրագետ վարիչ առավոտյան նկատում է, որ երկու մեքենա դուրս չի եկել աշխատանքի:
Ջղայնացած մոտենում է վարորդներին ու դիմում առաջինին. – Արա, խե՞ չես գործի քյունում:
- Է՜, ընկեր Պետրոսյան, գլուշիտելիս պաչեվնիկները թափալ ա:
- Ճարի:
- Շատ եմ ման եկալ, է՜, ճա´րվում չի:
- Տո´ւ խե չես տուս կյամ, - դիմում է երկրորդին:
- Կամպրես չօնեմ, հո՞ւնց տուս կյամ, ընկեր Պետրոսյան:
- Հիշքան ա պետք:
- Դե´, ամենքիչը մըն վեդրի չափ պետք ա ինի էլի՜:
- Լա´վ, հեսա զանգեմ Մեխզավոդ, քյացեք, եր կըլեք, ա´ լոդըրնի:
***
Ֆերմայի վարիչը դիմում է նախագահին. – Էս տարի գայլերը քանի՞ վեչխար են ուտիլու…
- Տասնըհինգ:
- Տասնըհի՞նգ: Մեկալ տարի էդքանը մենակ սարում կերան:
2023
Զվարճապատումներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապան