top of page
ԴԵՐՁԱԿԸ
Մի քաղաքում մի հայտնի դերձակ էր ապրում:
- Արար աշխարհում էսպիսի դերձակ չի լինի, - պարծենալով ասում էին քաղաքացիներն իրար:
- Շատ լավ, - ասում է մի մսագործ, - ես կփորձեմ նրա վարպետությունը:
Մյուս օրը մսագործը կանգնում է դերձակի խանութի առաջ. - Ախպե´ր, - ասում է նա, - ինձ համար մի արխալուղ կարես:
- Ինչու չէ, կտորը բեր, կարեմ, - մեղմ ժպտալով պատասխանում է դերձակը:
Մյուս առավոտ մսագործը մի ահագին քար շալակած իջեցնում է դերձակի խանութի առաջ, թե` ահա´ կտորս, դե կարի´:
- Աչքիս վրա, - պատասխանում է դերձակը, - շատ լավ արխալուղացու է, - քարը ոտքով հրելով ասում է նա, - միայն դու գնա ավազից թել բեր, ես արխալուղդ կարեմ:
1940
Զվարճապատումներ
Ասացող՝
Աշուղ Աթա
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Քարաշեն գյուղ/ ՀԱԻԲԱ FF II 4700-4701
bottom of page