ԽՈԽԱՆ ՀՈՐԸ ԽՐԱՏՈՒՄ Ա
Ըլում ա չըլում, մի շատ հլիվերած մարթ։ Էթ մառթիթ ընջկնին առթեն քռացած, ծնգները թուլացած, կարում չի տեղան տուրուր կյա։ Քթոլը կարում չի մինչև պերանը տանի։ Տրա հարսն ու տղան նեստան զզվում են։ Ճըրըրնին կտրած հլիվերին հետի մի կյավաթ են ճարում, առանձին նստցնում, վըեր ուրան հետի հաց օտի։ Հունցա ըլում, մի օր կյավաթը ծերքան երա ընգյում, փշրվում։ Հարսն ու տղան ըջղված տրա հետի մի փեդի աման են ճարում, վըեր կոտրի վեչ։ Օրերան մի օր տրանց հինգ տրեկան խոխան տախտակնիյա հվաքում, պիրում տանը թափում։Հերն ասում ա.– Ջանի´կ, էթ հի՞նչ ես անում։- Փեդի աման եմ շինում, վըեր հլիվերես, միչին խորագ օտես։Խոխան հորը խրատում ա, գրառման վայր՝ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ, բանասաց՝ Ժորա Մանուցյան, բանահավաք՝ Արամ Մարգարյան, չմշակված ֆոնդ, գրառման թվական՝ 1984:
Ըլում ա չըլում, մի շատ հլիվերած մարթ։ Էթ մառթիթ ընջկնին առթեն քռացած, ծնգները թուլացած, կարում չի տեղան տուրուր կյա։ Քթոլը կարում չի մինչև պերանը տանի։ Տրա հարսն ու տղան նեստան զզվում են։ Ճըրըրնին կտրած հլիվերին հետի մի կյավաթ են ճարում, առանձին նստցնում, վըեր ուրան հետի հաց օտի։ Հունցա ըլում, մի օր կյավաթը ծերքան երա ընգյում, փշրվում։ Հարսն ու տղան ըջղված տրա հետի մի փեդի աման են ճարում, վըեր կոտրի վեչ։ Օրերան մի օր տրանց հինգ տրեկան խոխան տախտակնիյա հվաքում, պիրում տանը թափում։
Հերն ասում ա.– Ջանի´կ, էթ հի՞նչ ես անում։
- Փեդի աման եմ շինում, վըեր հլիվերես, միչին խորագ օտես։
1984
Զվարճապատումներ
Ասացող՝
Ժորա Մանուցյան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ/չմշակված ֆոնդ