ՀՈՐՍ ՎՐԵԺԸ
Հորս աքսորվելուց հետո Գրետա քույրս թաքուն ատելություն ուներ դասագրքերում նկարված Լենինի և Ստալինի նկարների հանդեպ, և «սրբագրելով» ջնջում էր նրանց աչքերը: Գաբրիելյան Հրաչուհին, որ ուսուցչուհին էր, զգուշությամբ գնաց Գորիս ու գյուղում թաքնված «վտանգների» մասին հայտնեց միլիցիային:Գյուղսովետի նախագահ շամսզեցի Իսրաֆիլը, որ հորս քիրվան էր` Գրետա քրոջս կանչեց գրասենյակ. - Դու Իսագեն ախճիգն ըս, քեզ բեն ասիմ, դիրի անջուկեդ յրա. միլիցիեն վեր ասիս, քու ամի Սարգիսն ա ասալ, Սարգիսեն Սիբիր դանելուվ ըն, վեր ասիս, քու մամա Հասմիկն ա ասալ, Հասմիկը Սիբիր տանելուվ ըն:Հաջորդ օրը Գրետա քրոջս կանչեցին գրասենյակ, որտեղ երկու կասկածավոր նստած էին Իսրաֆիլի կողքին:- Ախճիկ ջան, քեզ ոչ մի վատ բան չենք անի, մենակ ասա` քեզ ո՞վ ա սովորացրել, որ քու գրքի մեջի նկարած մեր առաջնորդներ Լենինի ու Ստալինի նկարները ճինջիս:- Իմ դասատուն ընկեր Գաբրիելյանն ա, միշտ ստուգում ա, վեր գրքերը մաքուր նի: Ես գրիպ ըմ լա, փռշտացալ ըմ պեց գիրքի յըրան, նկարները յեխտոտվալ ըն, մաննավըս մաքրալ ըմ, ճղճղվալ ա, դասատուն տեսալ ա, ասալ ա՝ հինչքան մաքրալ ըս բոլա, թող տի մնա: Տի ա մնացալ ա:Միլիցիայից եկածները էլ հարց չեն տվել և քիրվա Իսրաֆիլը դուրս է եկել Գրետա քրոջս ճանապարհելու:Երբ հեռացել են գրասենյակից, ասել է. - Բալա՛, էդ գիրքում լավ բեն չկա, վեր դու սըվերիս, քցի փիչը, թող էրի պըրծընիք դու վա, ես ա, բեդությունն ա:
Հորս աքսորվելուց հետո Գրետա քույրս թաքուն ատելություն ուներ դասագրքերում նկարված Լենինի և Ստալինի նկարների հանդեպ, և «սրբագրելով» ջնջում էր նրանց աչքերը: Գաբրիելյան Հրաչուհին, որ ուսուցչուհին էր, զգուշությամբ գնաց Գորիս ու գյուղում թաքնված «վտանգների» մասին հայտնեց միլիցիային:
Գյուղսովետի նախագահ շամսզեցի Իսրաֆիլը, որ հորս քիրվան էր` Գրետա քրոջս կանչեց գրասենյակ. - Դու Իսագեն ախճիգն ըս, քեզ բեն ասիմ, դիրի անջուկեդ յրա. միլիցիեն վեր ասիս, քու ամի Սարգիսն ա ասալ, Սարգիսեն Սիբիր դանելուվ ըն, վեր ասիս, քու մամա Հասմիկն ա ասալ, Հասմիկը Սիբիր տանելուվ ըն:
Հաջորդ օրը Գրետա քրոջս կանչեցին գրասենյակ, որտեղ երկու կասկածավոր նստած էին Իսրաֆիլի կողքին:
- Ախճիկ ջան, քեզ ոչ մի վատ բան չենք անի, մենակ ասա` քեզ ո՞վ ա սովորացրել, որ քու գրքի մեջի նկարած մեր առաջնորդներ Լենինի ու Ստալինի նկարները ճինջիս:
- Իմ դասատուն ընկեր Գաբրիելյանն ա, միշտ ստուգում ա, վեր գրքերը մաքուր նի: Ես գրիպ ըմ լա, փռշտացալ ըմ պեց գիրքի յըրան, նկարները յեխտոտվալ ըն, մաննավըս մաքրալ ըմ, ճղճղվալ ա, դասատուն տեսալ ա, ասալ ա՝ հինչքան մաքրալ ըս բոլա, թող տի մնա: Տի ա մնացալ ա:
Միլիցիայից եկածները էլ հարց չեն տվել և քիրվա Իսրաֆիլը դուրս է եկել Գրետա քրոջս ճանապարհելու:
Երբ հեռացել են գրասենյակից, ասել է. - Բալա՛, էդ գիրքում լավ բեն չկա, վեր դու սըվերիս, քցի փիչը, թող էրի պըրծընիք դու վա, ես ա, բեդությունն ա:
2023
Զվարճապատումներ
Ասացող՝
Սուրեն Գրիգորյան
Գրառող՝
Գոհար Մելիքյան
Վայր/ֆոնդ՝
Կապան