top of page

ՇԱՆ ՕՐՀՆԱՆՔԸ

Մի գյուղում մի շատ թափառական ու անպետք շուն է լինում: Սա միշտ մտնում է ամեն տուն ու պուճախ և ամանեղենը լիզում այնպես, որ ամեն օր գյուղի տերտերի մոտ տասնյակ ամաններ են բերում, թե` Տե´ր հայր, հարամած է, հալալի´ր այս ամանները:Շատ որ տերտերի զահլեն տանում են, մի օր էլ սա բացականչում է. - Ախպե´ր, չի լինի էդ շունը բռնեք, բերեմ դունչը մեռոնեմ, միանգամից հալալվի, գնա:Շան օրհնանքը, գրառման վայր՝ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ, բանասաց՝ Արա Մայիլյան, բանահավաք՝ Արամ Մարգարյան, գրառման թվական՝ 1940:

Մի գյուղում մի շատ թափառական ու անպետք շուն է լինում: Սա միշտ մտնում է ամեն տուն ու պուճախ և ամանեղենը լիզում այնպես, որ ամեն օր գյուղի տերտերի մոտ տասնյակ ամաններ են բերում, թե` Տե´ր հայր, հարամած է, հալալի´ր այս ամանները:

Շատ որ տերտերի զահլեն տանում են, մի օր էլ սա բացականչում է. - Ախպե´ր, չի լինի էդ շունը բռնեք, բերեմ դունչը մեռոնեմ, միանգամից հալալվի, գնա:

 

1940

Զվարճապատումներ

Ասացող՝

Արա Մայիլյան

Գրառող՝

Արամ Մարգարյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Շինուհայր գյուղ

bottom of page