ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
Մելիք Շահնազարին մի վատ տղա է լինում, ինչքան վանք, եկեղեցի են տալիս, որ գրել-կարդալ սովորի, չի լինում:Մելիքը դառնում է Պուղուն և ասում. - Ա´յ տղա, Պուղի´, որ էդքան խելոք ես, իմ տղին գիր ու կարդալ սովորեցրու:- Տեր Մելի´ք, լավն են ա քոլից արչ փռնես պիրես, վեր ես կարդալ սովորեցնեմ, քան քու տղին:- Եթե այդպես չարիր, քեզ կախել կտամ, - բարկանում է Մելիքը և հրամայում անտառից մի արջի քոթոթ բերեն:Մյուս օրը որսկանները քոթոթը գյուղ են բերում:- Դե´, Պուղի´, ահա քեզ արջի քոթոթ, եթե մինչև երեք օրը կարդալ չսովորեցրիր, քեզ կախաղան եմ հանեելու:Պուղին վերցնում է մի հին ավետարան և սկսում է իր «կրթությունը»: Ավետարանի ամեն երիսի մեջ մի չամիչ է դնում և դնում քոթոթի թաթերին, քոթոթը թերթերը հետ է տամ և չամիչն ուտում: Էսպես սովորեցնում է, մինչև որ արջն արդեն արագ սկսում է թերթել գիրքը: Մյուս օրը արջը հետևը քցած, շղթան ձեռքին Պուղին մտնում է Մելիքի ամարաթի բակը:- Հը՞, սովորեցրե՞լ ես. - բարկությամբ հարցնում է Մելիքը:- Հրամանքդ, տե´ր Մելիք, սովորեցրել եմ:- Դե գիրքը տո´ւր թող կարդա:Մեծ բազմություն էր հավաքված: Պուղին գիրքը դնում է արջի թաթերին: Արջը սկսում է գիրքը թերթել, որ չամիչն ուտի, այնինչ ոչ մի չամիչ չկար: Բարկությունից քոթոթը սկսում է մրթմրթալ և գիրքը թերթել: Ամբոխը ծիծաղից թուլանում է:Պըլը պուղին, գրառման վայր՝ Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ, բանասաց՝ Աշուղ Աթա, բանահավաք՝ Սերո Խանզադյան, ՀԱԻԲԱ FF II 5010-5013, գրառման թվական՝ 1939:
Մելիք Շահնազարին մի վատ տղա է լինում, ինչքան վանք, եկեղեցի են տալիս, որ գրել-կարդալ սովորի, չի լինում:
Մելիքը դառնում է Պուղուն և ասում. - Ա´յ տղա, Պուղի´, որ էդքան խելոք ես, իմ տղին գիր ու կարդալ սովորեցրու:
- Տեր Մելի´ք, լավն են ա քոլից արչ փռնես պիրես, վեր ես կարդալ սովորեցնեմ, քան քու տղին:
- Եթե այդպես չարիր, քեզ կախել կտամ, - բարկանում է Մելիքը և հրամայում անտառից մի արջի քոթոթ բերեն:
Մյուս օրը որսկանները քոթոթը գյուղ են բերում:
- Դե´, Պուղի´, ահա քեզ արջի քոթոթ, եթե մինչև երեք օրը կարդալ չսովորեցրիր, քեզ կախաղան եմ հանեելու:
Պուղին վերցնում է մի հին ավետարան և սկսում է իր «կրթությունը»: Ավետարանի ամեն երիսի մեջ մի չամիչ է դնում և դնում քոթոթի թաթերին, քոթոթը թերթերը հետ է տամ և չամիչն ուտում: Էսպես սովորեցնում է, մինչև որ արջն արդեն արագ սկսում է թերթել գիրքը: Մյուս օրը արջը հետևը քցած, շղթան ձեռքին Պուղին մտնում է Մելիքի ամարաթի բակը:
- Հը՞, սովորեցրե՞լ ես. - բարկությամբ հարցնում է Մելիքը:
- Հրամանքդ, տե´ր Մելիք, սովորեցրել եմ:
- Դե գիրքը տո´ւր թող կարդա:
Մեծ բազմություն էր հավաքված: Պուղին գիրքը դնում է արջի թաթերին: Արջը սկսում է գիրքը թերթել, որ չամիչն ուտի, այնինչ ոչ մի չամիչ չկար: Բարկությունից քոթոթը սկսում է մրթմրթալ և գիրքը թերթել: Ամբոխը ծիծաղից թուլանում է:
1939
Զվարճապատումներ
Ասացող՝
Աշուղ Աթա
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիսի շրջանի Քարաշեն գյուղ/ ՀԱԻԲԱ FF II 5010-5013