top of page

ՓԱԴ ՊԻՐՈՂ ԴԻՐԵԿՏՈՐԻ ՎՐԵԺԸ

 

Անտոնյան Գուրգենը Տաթևում կոորդինացնում էր մարտական խմբերի փոխգործողությունները Կապան-Գորիս ճանապարհին մեքենաների ուղեկցման դժվար օրերին:

Մի օր դպրոցի տնօրենը մոտեցավ. - Ընկե´ր կամիսար, էդ տղորցը կարալ չե՞ս ասես, ետ տառնալիս փադան, ճղոնքան պիրեն, էս դպրոցը փակեմ վեչ, կոզի մինիստրը հրաման ա տուվա, վեր իրեք ամես դպրոցնեն փակինք. փող չկա, վեր դպրոցնեն թըքըցընի:

Տղերքը փայտը բերեցին և դպրոցը ուշացումով սկեց աշխատել, բայց մի շաբաթ հետո դիրեկտորը նորից դիմեց. – Ընկե´ր կամիսար, ինձ ալ մի ջոկատի մեջ քցի, թըքըցընելի հրամանը չկատարելի հետա ինձ մինիստրը գործա ըզատալ ա: Առաջ դիրեկտոր եմ լալ, մհենգ տառալ եմ փադ պիրող: Էնքան փադ պիրեմ, վեր սաղ դպրոցներեն պժենիմ, տեսնամ մհենգ հունց կարե, վեր վերականգնե վեչ իմ տեղս….

 

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Սիրանուշ Առաքելյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի Նոր Առաջաձոր գյուղ

bottom of page