top of page

ՔԹԱՏԵՐԸ

 

Ավագը տղային ա տալի մանգաղը, աղվեսի թակարդը ու ապսպրում. - Տղա´ս, քյունում ըս Վըչըքան` Արսենաց տոն, ասում ըս՝ պապան ղարկալ ա, վեր սարքիս: Մինչև սարքե, տու քաղցր աշկավ յեշում ըս ըխճըգանը, վեր հավան կենաս՝ քյունում ընք օզինք:

Հաջորդ օրը տղան վերադառնում ա:

- Հը, տղա´, ախճիգը տուր ա յեկա:

- Չէ´, ա´յ հեր:

- Խե՞, հի՞նչը լա ծոռ:

- Քեթը մեծ լա:

- Պահո՜, տու վա պեն ըս ճարա, քեթը մեծ ա: Ա քեզ հի՞նչ, թա ըխճըգանը քեթը մեծ ա, հանց ա տու վըս շոռ տալու, թող քթատերը մտածե, տնաշեն:

 

2023

Զվարճապատումներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Սիրանուշ Առաքելյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի Նոր Առաջաձոր գյուղ

bottom of page