top of page

ԷՇՆ ՈՒ ՏԵՐԸ

Մի հիմար մարդ էշն առաջ արած գնում էր մի գյուղ: Երբ հասան մի մեծ գետի, մարդը իշին զոռով հրելով գցեց գետը, որ անցնի: Գետը իշին քշեց ու տարավ: Տերը նրա հետևից գետը շպրտեց մեկ ռուբլի արծաթ փող:Ճամփորդի մեկն ականատես լինելով այս արարքին, զարմացած հարցրեց. -Բարեկա´մ, էշդ գետը տարավ, իսկ էդ փողը ինչու՞ գցեցիր նրա հետևից:- Իմ էշը, եղբա´ր, - պատասխանում է իշատերը, - շատ հավատացյալ ու բարեսիրտ էշ էր, էն մանեթը գցեցի ի փրկություն էշիս սուրբ հոգու:Էշն ու տերը, ծագման վայր՝ Խանածախ, բանասաց՝ Եփրեմ Հայրապետյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1939, ՀԱԻԲԱ FF II 5002-5003

Մի հիմար մարդ էշն առաջ արած գնում էր մի գյուղ: Երբ հասան մի մեծ գետի, մարդը իշին զոռով հրելով գցեց գետը, որ անցնի: Գետը իշին քշեց ու տարավ: Տերը նրա հետևից գետը շպրտեց մեկ ռուբլի արծաթ փող:

Ճամփորդի մեկն ականատես լինելով այս արարքին, զարմացած հարցրեց. -Բարեկա´մ, էշդ գետը տարավ, իսկ էդ փողը ինչու՞ գցեցիր նրա հետևից:

- Իմ էշը, եղբա´ր, - պատասխանում է իշատերը, - շատ հավատացյալ ու բարեսիրտ էշ էր, էն մանեթը գցեցի ի փրկություն էշիս սուրբ հոգու:

 

1939

Զրույցներ

Ասացող՝

Եփրեմ Հայրապետյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Խանածախ, ՀԱԻԲԱ FF II 5002-5003

bottom of page