top of page

ԼՈՂԱՑՈՂ ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԸ

Մի պատկառելի ծերունի լողում էր գետում, երբ մի խումբ աղջիկներ և կանայք գետի ափով գնում էին: Ծերունին ամոթից ծածկվելու համար մտավ մի քարի տակ, աղջիկները զվարճանալու համար սկսեցին քարեր տեղալ ծերունու շուրջը, որ սա դուրս գա և իրենք ծիծաղեն:Ծերունին քարի տակից կանչում է. – Մի´ քարկոծիք ինձ, բարի´ արարածներ, եթե տարիքով կանայք եք, արդեն տեսել պրծել եք, եթե հարսներ եք, ամեն օր տեսնում եք, իսկ եթե աղջիկներ եք, մի´ շտապեք, շուտով կտեսնեք:Լողացող ծերունին և աղջիկները, ծագման վայր՝ , բանասաց՝ Ուլունց Համբի, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1939, :

Մի պատկառելի ծերունի լողում էր գետում, երբ մի խումբ աղջիկներ և կանայք գետի ափով գնում էին: Ծերունին ամոթից ծածկվելու համար մտավ մի քարի տակ, աղջիկները զվարճանալու համար սկսեցին քարեր տեղալ ծերունու շուրջը, որ սա դուրս գա և իրենք ծիծաղեն:

Ծերունին քարի տակից կանչում է. – Մի´ քարկոծիք ինձ, բարի´ արարածներ, եթե տարիքով կանայք եք, արդեն տեսել պրծել եք, եթե հարսներ եք, ամեն օր տեսնում եք, իսկ եթե աղջիկներ եք, մի´ շտապեք, շուտով կտեսնեք:

 

1939

Զրույցներ

Ասացող՝

Ուլունց Համբի

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Տաթև, ՀԱԻԲԱ FFII 49904991

bottom of page