top of page

ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

Մի մարդ իր տղայի հետ կգնան արտը հնձելու: Մինչև կեսօր նստելով, վեր կենալով շատ քիչ հունձ կանեն: Կեսօրին տնից հաց կուգա, մեր մշակները հետ կդառնան և կսկսեն ուտել բերած փլով, տոլմա, խաշլամա, հետն էլ կուլայի մեջ սառը գինի կըմպեն:Երբ բոլոր հացը կուտեն, կպրծնեն, տղան կասի. - Հայրի´կ, էս որքա~ն հաց կերա~նք, ամմա ինչ ուտող ենք է~:- Հա´, - կպատասխանի հայրը, - դե ես առյուծ, դու էլ առյուծի ձագ, ինչու չեք ուտի: Քիչ-միչ աշխատելուց հետո, արևը դեռ մայր չմտած, աշխատանքը կթողնեն:Տղան կնայի, կտեսնի, որ ըսկի բան չեն արել, կասի. - Հայրի´կ, ի~նչ քիչ ենք հնձել է~:- Հա´, որդի´ս, - կպատասխանի հայրը, - դե ես ծեր մարդ, դու էլ դեռ երեխա, հազիվ էդքանն անեինք:Հայր ու որդի, ծագման վայր՝ Գորիս, բանասաց՝ Աշոտ Դադալյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1938, ՀԱԻԲԱ FF II 4974-4975:ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ

Մի մարդ իր տղայի հետ կգնան արտը հնձելու: Մինչև կեսօր նստելով, վեր կենալով շատ քիչ հունձ կանեն: Կեսօրին տնից հաց կուգա, մեր մշակները հետ կդառնան և կսկսեն ուտել բերած փլով, տոլմա, խաշլամա, հետն էլ կուլայի մեջ սառը գինի կըմպեն:

Երբ բոլոր հացը կուտեն, կպրծնեն, տղան կասի. - Հայրի´կ, էս որքա~ն հաց կերա~նք, ամմա ինչ ուտող ենք է~:

- Հա´, - կպատասխանի հայրը, - դե ես առյուծ, դու էլ առյուծի ձագ, ինչու չեք ուտի: Քիչ-միչ աշխատելուց հետո, արևը դեռ մայր չմտած, աշխատանքը կթողնեն:

Տղան կնայի, կտեսնի, որ ըսկի բան չեն արել, կասի. - Հայրի´կ, ի~նչ քիչ ենք հնձել է~:

- Հա´, որդի´ս, - կպատասխանի հայրը, - դե ես ծեր մարդ, դու էլ դեռ երեխա, հազիվ էդքանն անեինք:

 

 

1938

Զրույցներ

Ասացող՝

Աշոտ Դադալյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4974-4975

bottom of page