ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՄԱՐԴՆ ՈՒ ԿԻՆԸ ԵՎ ԱՉՔԱԾԱԿ ՀՅՈՒՐԸ
Մի աներես մարդ հյուր կգնա մի հյուրասեր մարդու տուն, որի կինը ևս մարդու նման կհյուրասիրեն հյուրին ինչով կարող են: Էս անիրավ հյուրըս տեսնում է, որ իրեն լավ են պատվում, մտածում է. «Մի առ ժամանակ էստեղ կապրեմ, չէ՞ որ այստեղ մեր տնից լավ է»:Կանցնի մի քանի շաբաթ, հյուրը չի գնալ և ավելի կպնդացնի տեղը: Մի օր էլ մարդ ու կնիկ կմտածեն, կմտածեն, թե ինչ անեն, որ ազատվեն այդ աներեսի ձեռքից:Մարդը կասի. – Ա´յ կնիկ, արի երեկոյան քեզ սուտ ծեծեմ, թող հյուրը մեջ ընկնի ես մի բան կասեմ:Այդպես էլ անում են: Երբ մարդը սկսում է կնոջը ծեծել, հյուրը մեջ է ընկնում, որ թույլ չտա:- Թո´ղ, ազի´զ հյուր, դու լինես էն ճանապարհը, որ վաղը գնալու ես, թող որ սրան սպանելու եմ:- Դու լինես էն տաշտի հացը, որ ձեզ հետ միասին ուտելու եմ, տանտե´ր, ծեծի´ր կնոջդ, - աներեսաբար պատասխանում է հյուրը:Հյուրընկալ մարդն ու կինը և աչքածակ հյուրը, ծագման վայր՝ Հին Գորիս, բանասաց՝ Գուրգեն Օրդյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման թվական՝ 1937, ՀԱԻԲԱ FF II 4950-4951:
Մի աներես մարդ հյուր կգնա մի հյուրասեր մարդու տուն, որի կինը ևս մարդու նման կհյուրասիրեն հյուրին ինչով կարող են: Էս անիրավ հյուրըս տեսնում է, որ իրեն լավ են պատվում, մտածում է. «Մի առ ժամանակ էստեղ կապրեմ, չէ՞ որ այստեղ մեր տնից լավ է»:
Կանցնի մի քանի շաբաթ, հյուրը չի գնալ և ավելի կպնդացնի տեղը: Մի օր էլ մարդ ու կնիկ կմտածեն, կմտածեն, թե ինչ անեն, որ ազատվեն այդ աներեսի ձեռքից:
Մարդը կասի. – Ա´յ կնիկ, արի երեկոյան քեզ սուտ ծեծեմ, թող հյուրը մեջ ընկնի ես մի բան կասեմ:
Այդպես էլ անում են: Երբ մարդը սկսում է կնոջը ծեծել, հյուրը մեջ է ընկնում, որ թույլ չտա:
- Թո´ղ, ազի´զ հյուր, դու լինես էն ճանապարհը, որ վաղը գնալու ես, թող որ սրան սպանելու եմ:
- Դու լինես էն տաշտի հացը, որ ձեզ հետ միասին ուտելու եմ, տանտե´ր, ծեծի´ր կնոջդ, - աներեսաբար պատասխանում է հյուրը:
1937
Զրույցներ
Ասացող՝
Գուրգեն Օրդյան
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Հին Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4950-4951