top of page

ՀՅՈՒՐԻ ՀԱՐԳԱՆՔԸ

Մի մարդ հյուր է ընկնում մի այրի կնոջ տուն, որը ունենում է տաս տարեկան մի մինուճար աղջիկ: Կինը հյուրին պատվելու համար մի մեծ աման դոշաբ է դնում առաջը, իսկ ինքը դուրս գնում` աղջկանը թողնելով հյուրի մոտ:Հյուրը շատ է զարմանում, թե` իրեն տես որքան է այրին հարգում, որ ամանը լի է դոշաբ տալիս:Երբ կուշտ ու կուռ ուտում է, աղջիկն ասում է. - Քեռի´, կուզե՞ս էլի լցնեմ, բերեմ կեր:- Ինչու՞ աղջիկս, ձեր դոշաբը որքան է, որ այդպես անխնա բանեցնում ես, -զարմացած հարցնում է հյուրը:- Մի կունդի ունենք, բայց մենք չենք ուտում, որովհետև մեջը մուկ է ընկել, - պատասխանում է միամիտ աղջիկը:- Վա~յ, ձեր տունը չքանդվի´, - գոչում է հյուրը և գավաթը գետնով տալիս, փշրում:- Քեռի´, - լացակումած ասում է աղջիկը, - ինչու կոտրեցիր գավաթը, չէ՞ որ նրանում էինք կերակրում մեր կատվին, իսկ հիմա ինչու՞մ պիտի կերակրենք:Հյուրի հարգանքը, ծագման վայր՝ Գորիս, բանասաց՝ Աշոտ Դադալյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման թվական՝ 1938, ՀԱԻԲԱ FF II 4968-4969:

Մի մարդ հյուր է ընկնում մի այրի կնոջ տուն, որը ունենում է տաս տարեկան մի մինուճար աղջիկ: Կինը հյուրին պատվելու համար մի մեծ աման դոշաբ է դնում առաջը, իսկ ինքը դուրս գնում` աղջկանը թողնելով հյուրի մոտ:

Հյուրը շատ է զարմանում, թե` իրեն տես որքան է այրին հարգում, որ ամանը լի է դոշաբ տալիս:

Երբ կուշտ ու կուռ ուտում է, աղջիկն ասում է. - Քեռի´, կուզե՞ս էլի լցնեմ, բերեմ կեր:

- Ինչու՞ աղջիկս, ձեր դոշաբը որքան է, որ այդպես անխնա բանեցնում ես, -զարմացած հարցնում է հյուրը:

- Մի կունդի ունենք, բայց մենք չենք ուտում, որովհետև մեջը մուկ է ընկել, - պատասխանում է միամիտ աղջիկը:

- Վա~յ, ձեր տունը չքանդվի´, - գոչում է հյուրը և գավաթը գետնով տալիս, փշրում:

- Քեռի´, - լացակումած ասում է աղջիկը, - ինչու կոտրեցիր գավաթը, չէ՞ որ նրանում էինք կերակրում մեր կատվին, իսկ հիմա ինչու՞մ պիտի կերակրենք:

 

1938

Զրույցներ

Ասացող՝

Աշոտ Դադալյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4968-4969

bottom of page