ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ
Մի մարդ օտարություն կգնա աշխատանք անելու: Վեց տարի հետո օրախությունից տուն կգա, կտեսնի, իրենց տանը երեք տղա երեխաներ կան, կնոջը կհարցնի. – Ա´յ կնիկ, էս ու՞մ երեխաներն են:- Ինչպե՞ս թե ումը: Մերն են, - կպատասխանի կինը հանգիստ տոնով:- Ա´յ կնիկ, ես վեց տարի է բացակա եմ, ումնի՞ց են սրանք:- Մեկը դեա քո ժամանակից էր մնացել, մյուսը քեզ հետ երազումս ապրեցի, էն օրից մնաց:- Բա երրո՞րդը, - զարմացած կհարցնի մարդը:- Երրորդը, - կպատասխանի կինը, - դու´ լինես, են ջուխտիդ արև, թե երրորդի մասին հարցնես:Մարդ ու կին, ծագման վայր՝ Քարահունջ, բանասաց՝ Հապետ բիձա, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1939, FF II 5008-5009:
Մի մարդ օտարություն կգնա աշխատանք անելու: Վեց տարի հետո օրախությունից տուն կգա, կտեսնի, իրենց տանը երեք տղա երեխաներ կան, կնոջը կհարցնի. – Ա´յ կնիկ, էս ու՞մ երեխաներն են:
- Ինչպե՞ս թե ումը: Մերն են, - կպատասխանի կինը հանգիստ տոնով:
- Ա´յ կնիկ, ես վեց տարի է բացակա եմ, ումնի՞ց են սրանք:
- Մեկը դեա քո ժամանակից էր մնացել, մյուսը քեզ հետ երազումս ապրեցի, էն օրից մնաց:
- Բա երրո՞րդը, - զարմացած կհարցնի մարդը:
- Երրորդը, - կպատասխանի կինը, - դու´ լինես, են ջուխտիդ արև, թե երրորդի մասին հարցնես:
1939
Զրույցներ
Ասացող՝
Հապետ բիձա
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Քարահունջ, FF II 5008-5009