ՇԱՏԱԿԵՐ ՀՅՈՒՐԸ
Մի մարդ հյուր է գնում մի ուրիշին լավ հռազ է լինում, կուշտ ու կուռ ուտում է, վրեն սառը ջուր խմում և բացականչում. - Ախպեր ջան, լավ կլինի միշտ հոսպ ցանենք:Գիշերը փորը շատ է քոռաղ տալիս: Շատ որ ներս ու դուրս է անում, տանտերը հետևելիս է լինում, կանչում է. – Ղոնա´խ ախպեր, ի՞նչ օրի ես:- Է~հ, մի հարցնի, սև օր եմ, լավ կլինի էլ հոսպ չցանեք:Շատակեր հյուրը, ծագման վայր՝ Գորիս, ասացողը` անհայտ, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման տարեթիվ՝ 1940, ՀԱԻԲԱ FF II 5038-5039:
Մի մարդ հյուր է գնում մի ուրիշին լավ հռազ է լինում, կուշտ ու կուռ ուտում է, վրեն սառը ջուր խմում և բացականչում. - Ախպեր ջան, լավ կլինի միշտ հոսպ ցանենք:
Գիշերը փորը շատ է քոռաղ տալիս: Շատ որ ներս ու դուրս է անում, տանտերը հետևելիս է լինում, կանչում է. – Ղոնա´խ ախպեր, ի՞նչ օրի ես:
- Է~հ, մի հարցնի, սև օր եմ, լավ կլինի էլ հոսպ չցանեք:
1940
Զրույցներ
Ասացող՝
Անհայտ
Գրառող՝
Սերո Խանզադյան
Վայր/ֆոնդ՝
Գորիս, ՀԱԻԲԱ FF II 5038-5039