top of page

ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԱՆԵԾՔԸ

Մի մարդ, որ շատ սրամիտ էր, ձեռ է առնում մի տերտերի: Տերտերը երեսը շուռ է տալիս և սկսում անիծել էդ մարդուն:- Տեր հայրը ի՞նչ է անում, Մեսի´, - հարցնում է առակախոսը իր մոտ կանգնած գյուղացուն:- Չես տեսնո՞ւմ, նա քեզ անիծում է, մի՞ թե չես վախենում, - զարհուրած ասում է գյուղացին:- Մեսի´, դո´ւ, իմ արև, յա´ տերտերի անեծքները, յա´ մեր Բողար շան հաչոցը, նա էլ շատ հաչում է կտրի ծերին կանգնած, ամմա նրա հաչոցից ո՞վ ա վախեցողը, - պատասխանում է առակախոսը:Տերտերն ու անեծքը, ծագման վայր՝ Հին Գորիս, բանասաց՝ Խիկար Խուրշուդյան, բանահավաք՝ Սերո Խանզադյան, գրառման թվական՝ 1938, ՀԱԻԲԱ FF II 4954-4955:

Մի մարդ, որ շատ սրամիտ էր, ձեռ է առնում մի տերտերի: Տերտերը երեսը շուռ է տալիս և սկսում անիծել էդ մարդուն:

- Տեր հայրը ի՞նչ է անում, Մեսի´, - հարցնում է առակախոսը իր մոտ կանգնած գյուղացուն:

- Չես տեսնո՞ւմ, նա քեզ անիծում է, մի՞ թե չես վախենում, - զարհուրած ասում է գյուղացին:

- Մեսի´, դո´ւ, իմ արև, յա´ տերտերի անեծքները, յա´ մեր Բողար շան հաչոցը, նա էլ շատ հաչում է կտրի ծերին կանգնած, ամմա նրա հաչոցից ո՞վ ա վախեցողը, - պատասխանում է առակախոսը:

 

1938

Զրույցներ

Ասացող՝

Խիկար Խուրշուդյան

Գրառող՝

Սերո Խանզադյան

Վայր/ֆոնդ՝

Հին Գորիս, ՀԱԻԲԱ FF II 4954-4955

bottom of page