top of page

Քառյակներ (8)

Բյեղը սըրած իմ յարը,

Խեքը թռած իմ յարը,

Հալը տարած մըն կընգա

Ըշկըտիրած իմ յարը:

 

Կյոտրի~ն կամար իմ յարը,

Պըրտող դամար իմ յարը,

Ինձանա լուսափախ ա տամ,

Գյանքը խավար իմ յարը:

 

Ճըհապան ծըռած իմ յարը,

Սերը մեռած իմ յարը,

Լերփ կընգա յեննա ինգDծ,

Թաղված, դյաղված իմ յարը:

 

Կընեկ կա կըլխետ կամար կըկապի,

Կընեկ կա` աբուռըտ դստին կըթափի,

Կընեկ ալ կա` օրը ցիրեկավ սուրփ

Աստծուն կըխափի:

 

Ջըղային, հերսոտ մեռավ,

ՆիգDրDն, դարդոտ մեռավ,

Մուրազը փորում պահած`

Աթոռի կարոտ մեռավ:

 

Հերի´ք անես նազուտուզ,

Ախճի´, դըռի´ Հերիքնազ,

Սըմբաթը թD կյա ծեր տոն,

Խըտետը կյինգես վազեվազ:

 

Ես մեր սարից քյինացող չեմ,

Օրիշ տեղ սամսեն մընացող չեմ

Մեր տանան ըշտեղ եմ քյինում,

Օրիշ տուռնը ես պացող չեմ:

 

ԹD հիվանդ էս, հազի`տեսնամ,

ԿյիրիլBւ ես, խազզի`տեսնամ:

Խէ՞ ինձանա ծերք չես քաշում, Մեթկըտ հի՞նչ ա, ասի`տեսնամ:

 

Աստոծ հեռու տանի

ՀDլD կյինի չըտDռDծ մաճառից,

Անհամութ մարթկանց տիտռի պառճառից,

Քամակը իրեսին կապած ճաղար

լիչառից:

Աստոծ հէռու տանի

ԼDվ շըղաղած սուտիկ բառից,

Եղ ու մեղրից համավ ճառից,

Լաճև սարքած յեղտուտ շառից:

 

Հերիք էսքան սերտըս դաղես,

Սեր-ջիգյարս սաղ-սաղ թաղես,

Ինձ հուվա՞ ըտենց անիծք տուվալ`

Կյետին նըստես` ալիր մաղես:

 

Հուվա՞ ծառան, հուվա՞ խանը,

Հուվա՞ թըշնամին, հուվա՞ պարիկամը,

Հի՞նչ կործ օնեմ վեր թարս խոսամ,

Հուվեր էշըն ա, ես` փալանը:

2023

Ժողովրդական քառյակներ

Ասացող՝

Արկադի Ծատուրյան

Գրառող՝

Թամար Հայրապետյան

Վայր/ֆոնդ՝

Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղ

bottom of page