top of page

Քառյակ (1)

Սաղ մի դարդ ա, սաղ մի օր ա,

Շտեղ մտնում ըս, կաշառակեր,

Դատախազ ա, դատավոր ա,

Սաղ հըվաքեք՝ մի մեծ փոր ա:

Ալ ասում չըն՝ մաղարիչ կա՞,

-Ախպե՛ր, էսքան պիտի փող տաս,

Ալ ասում չըն, վեր գործ չկա,

Վնասաս տա՞մ, թա՞ օգուտաս:

 

Ա հո՞ւ կարե ինձ խափե,

Ես ճոթ կանիմ գլոխը,

Մեղքն ուրանավ թող չափե,

Բուդետ խուժե, չեմ պլոխո:

 

Էյ, սըտընեն անջուկը փակ,

Հինչեր, հինչեր աշկս տեսավ,

Տես, հինչքան ըն արթեն լեփա,

Մեր մեռելան հարկ չըն օզա:

 

Լավ, ծոռ նստիք, դուզը խոսիք,

Սենց ավարա հո՞ւնց կտեռնա,

Կյուման տուս ըրած ամեն մոզի

Խոտեն փայն ա արդեն պեռնած:

 

2023

Ժողովրդական քառյակներ

Ասացող՝

Սուրեն Գրիգորյան

Գրառող՝

Սիրանուշ Առաքելյան

Վայր/ֆոնդ՝

Կապանի Նոր Առաջաձոր գյուղ

bottom of page