top of page
Քառյակ (4)
Ծրավալ եմ, ճուր չիկա,
Կոխկիս մըն ախպուր չկա,
Վախում եմ ղարիբ մեռնեմ,
Քիշտիս մեր ու քյուր չկա:
Ախպեր ունեմ ալչթի,
Մեշկը պարակ կամչի ի,
Ախպեր, հանաքիտ մեռնեմ,
Ջիբիտ թանաքին մեռնեմ:
Սարի կլխին մե աղբուր,
Մեջը երկու գույնի ջուր,
Մեկը ես խմեմ մեկը տու,
Չմոռանանք մեկ-մեկու:
Այ տղա շաղովն արի,
Ոտներտ թաղովն արի,
Էս թաղը ղալմաղալ ա,
Շուռ տուր էն թաղովն արի:
1976
Ժողովրդական քառյակներ
Ասացող՝
Փառանձեմ Մովսիսյան
Գրառող՝
Արամ Մարգարյան
Վայր/ֆոնդ՝
Սիսիանի շրջանի Բարձրավան գյուղ/ ՀԱԻԲԱ չմշակված ֆոնդ
bottom of page